մեռլինՀոլիվուդյան լեգենդար դերասանուհի Մերիլին Մոնրոյի ամենամեծ արձանը Կալիֆոռնիայից տեղափոխվել է Նյու Ջերսի: Ինչպես հայտնել է KTLL հեռուստաալիքը, արձանի տեղափոխությունը Փալմ Սփրինգսի բնակիչները տարբեր կերպ են ընկալել։ «Մերիլին ընդմիշտ» ութ մետրանոց պլաստմասսայից քանդակի տեղափոխման վերաբերյալ որոշումը ոմանց ուրախացրել է, քանի որ հենց սկզբից չեն հավանել Սյուարտ Ջոնսոնի աշխատանքը, մյուսներն էլ ափսոսանքով են ընդունել այն, քանի որ հուշարձանը մեծապես գրավում էր զբոսաշրջիկներին։ Ի դեպ, սա հուշարձանի պատմության մեջ առաջին տեղափոխությունը չէ։

մեռլին3Հոլիվուդյան կինոաստղի երկրպագուները 17-տոննանոց արձանն այժմ կկարողանան տեսնել Ջոնսոնի աշխատանքների ցուցահանդեսում: Գունավոր կոմպոզիցիան դերասանուհուն պատկերում է հայտնի սպիտակ պլիսավոր զգեստով, որը ծածանվում է Նյու Յորքի Լեքսինգտոն ավենյուի 52-րդ փողոցի խաչմերուկում՝ օդափոխման խողովակից մղվող օդի հոսանքից: « Թոչող զգեստով» Մոնրոյի այս դասական դարձած կերպարն առաջին անգամ հայտնվել էր 1955 թվականին՝ « Ցանկության յոթ տարիները» ֆիլմում:

մեռլին4Հուշարձանը բացվել էր 2011 թվականին Չիկագոյում, այն վայելում էր զբոսաշրջիկների ճանաչումը, բայց միաժամանակ նյարդայնացնում էր քաղաքի բնակիչներին: Մոնումենտը բազմիցս տարբեր գույներով ներկել են և փորձել կոտրել՝ գռեհկության համար: Քաղաքի բնակիչների կարծիքով, ստեղծագործությունը «միանգամայն անճաշակ է, և անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել Քամիների քաղաքում»: մեռլին2

2012 թվականին հալածանքների ենթարկված արձանը տեղափոխեցին Մերիլինի հայրենի Փալմ Սփրինգս` վաստակած հանգստը վայելելու: Սակայն այստեղ էլ քանդակը հանգիստ չգտավ: Փորձագետները կարծում են, որ ցուցադրությանը մասնակցելուց հետո արձանը կարող են արտասահման ուղարկել: Համաշխարհային որոշ մայրաքաղաքներ, այդ թվում` Մադրիդը և Տոկիոն, ավելի վաղ մեծ հետաքրքրություն էին հայտնել քանդակի նկատմամբ:

Աղբյուրը՝   ԻՏԱՌ-ՏԱՍՍ