paolo-sorrentino_1Պաոլո Սորենտինոն Հռոմի Պապին ներկայացնելու է որպես ամերիկացի Լենի Բելարդո եւ նկարելու է սերիալ Վատիկանում նրա ինտրիգների մասին։ Իտալացի ռեժիսորը  ներկայացրել է իր նոր նախագծի մանրամասները, որը ութ հիսուն րոպեանոց դրվագներից բաղկացած սերիալ է՝ The Young Pope («Երիտասարդ Պապը») աշխատանքային անվանումով։ Սյուժեն կառուցված է Հռոմի Պապ ընտրված ամերիկացի Լենի Բելարդոյի անձի,  ինչպես նաև Վատիկանի մտացածին  ինտրիգների շուրջ: Նկարահանումները կիրականցվեն Հռոմում, Վատիկանում, Աֆրիկայում և ԱՄՆ-ում:Գլխավոր դերում հանդես կգա համաշխարհային ճանաչում ունեցող դերասան, որի անունը, սակայն, դեռեւս գաղտնի է պահվում: Սերիալի պրոդյուսեր Լորենցո Միելիի խոսքով, Բելարդոյի հերոսին բնավորության բարդությամբ և բազմակողմանիությամբ կարելի է դասել այնպիսի կերպարների շարքում, ինչպես Տոնի Սոպրանոն՝ Ջեյմս Գանդոլֆինիի «Սոպրանոների ընտանիքը» սերիալից և Քևին Սպեյսիի մարմնավորած Ֆրենկ Անդերվուդը «Ստվարաթղթե տնակ» սերիալից:

the-great-beauty-4Մեկ ամիս առաջ Սորենտինոն «Օսկարի» արժանացավ «Մեծ գեղեցկություն» ֆիլմի համար, որը քննադատեց Վատիկանը: Դա մասամբ կարող էր սերիալի ստեղծման առիթ լինել, բայց, իհարկե, ոչ գլխավոր պատճառը` կարևորը հոգևոր անձանց ճանաչված լինելու թռիչքաձև աճն է Ֆրանցիսկոսի գահակալությունից հետո: Հիշեցնենք, որ հենց նա է տարվա մարդ ճանաչվել ըստ Time ամսագրի: Ֆրանցիսկոսի շնորհիվ աճել է հետաքրքրությունը Վատիկանի նկատմամբ եւ ավելի կմեծանա Սորենտինոյի սերիալի շնորհիվ:

Աղբյուրը՝  buro247.ru