սփիլբԱմերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նախատեսում է  նկարել ֆիլմ, որի սյուժեն կապված է ամերիկյան հետախույզ-ինքնաթիռի՝ Lockheed U-2-ի , պատմության հետ։ Ինքնաթիռը ռմբակոծվել է սովետական հրթիռից՝ Սվերդլովսկի մատույցներում։ Այս մասին գրում է Hollywood Reporte–ը։ Կինոնկարի գլխավոր հերոսը  փաստաբան Ջեյմս Դոնովանն է լինելու, որը զբաղվելու է  ռմբակոծված ինքնաթիռի  օդաչու Հարի Փաուերսի ազատման բանակցություններով։ Ըստ նույն աղբյուրի, փաստաբանի դերը կխաղա հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Հենքսը։

Այդ իրադարձությունը տեղի էր ունեցել Սվերդլովսկի մոտերքում ՝ 1960 թվականին։ Օդաչուն հասցրել էր դուրս նետվել  ինքնաթիռից  պարաշյուտի օգնությամբ, բայց ձերբակալվել էր, իսկ ավելի ուշ դատապարտվել տասը տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով։ Ամերիկացի օդաչուն բանտում անցկացրել էր 108 օր։ 1962 թվականի փետրվարին Բեռլինում Փաուերսին փոխանակեցին  սովետական հետախույզ Ռուդոլֆ Աբելի հետ  (Վիլյամ Ֆիշեր)՝ ԱՄՆ եւ ՍՍՀՄ կառավարությունների  երկկողմ համաձայնությամբ։

«Կինոաշխարհ»