460xՊրոդյուսեր և ռեժիսոր Ջոս Ուիդոնն  իր Bellwether Productions ստուդիայի նոր ֆիլմը` InYour Eyes` տեղադրել է Vimeo թվանշային պլատֆորմում և   ֆիլմի կայքում` InYourEyesMovie.com: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ֆիլմը կարելի է բեռնել 5 ԱՄՆ դոլարով:

InYour Eyes ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 20-ին Tribeca կինոփառատոնում: Ուիդոնը ֆիլմի պրոդյուսերն ու սցենարիստն է:

Թվանշային կրիչը հնարավորություն է «Վիժառուները» և «Բաֆֆի` վամպիրներին ոչնչացնողը» ժապավենների հեղինակին շրջանցելու անկախ կինոյի դիստրիբուցիայի սովորական ուղիները: