այվեյԱյ Վեյվեյը հանրությանը հայտնի է որպես նկարիչ, լուսանկարիչ, ճարտարապետ, հսկիչ և քննադատ։ Ռեժիսոր Էլիսոն Քլայմերը նրա մասին նկարել է «Երբեք ներողություն մի խնդրիր»  (2012) վավերգարական ֆիլմը։ Ֆիլմի նկարահնման համար, աղջիկը  երեք տարի ամբողջ Չինաստանով մեկ պտտվել է նկարչի հետեւից , որ կարողան նկարահանել նրա դժվար կյանքը։ Չինացի սոցիալական ակտիվիստի նոր աշխատանքը կինոյում «Ավազահողմ» գիտաֆանտաստիկ ֆիլմն է, որը կդառնա նրա դերասանական դեբյուտը:

այվեյ1Կարճամետրաժ ֆիլմում Այ Վեյվեյը խաղում է մաքսանենգի դեր, որն  ապրում է մի աշխարհում, որտեղ ջուր չկա: Ռեժիսորը և սցենարի հեղինակը Ջեյսոն Ուինշոուն է, օպերատոր` Կրիստոֆեր Դոյլը: Ժապավենը նկարահանվել է Պեկինում առանց ավելորդ աղմուկի։ Տեղական իշխանությունները նախկինի պես հետեւում են Վեյվեյին։ «Ավազահողմի» աշխատանքն ամբողջովին ավարտված է, և այժմ Ուինշոուն փորձում է «հանել» Kickstarter հարթակում 33 հազար դոլարի իր ներդրումները:

այվեյ2«Երբ օդը թունավոր է, իսկ գլխավոր դերասանը` հսկողության ներքո, դու կարճամետրաժ ֆիլմ կնկարահանես և շատ արագ»,- այսպիսին է միջոցների հավաքագրման նրա արշավի կարգախոսը։ Հետապնդումներից  խուսափելու համար նկարահանող խումբը գաղտնի է  աշխատել, օգտագործել է ծածկանուններ, և մշտապես փոխել է հաղորդակցման ձևերը:

Աղբյուրը՝  www.buro247.ru