Cinef-Courts-metrages-ENԱպրիլի 16-ին հայտարարվել են 67-րդ Կաննի միջազգային կինոփառատոնի «Կարճամետրաժ» ծրագրի և Cinefondation մրցույթի մասնակիցները, որը կանցկացվի մայիսի 14-25-ը: «Կարճամետրաժ» ծրագրում առաջին անգամ ներկայացվել են Վրաստանի և Ադրբեջանի կինոնկարներ, Cinefondation-ում` Եգիպտոսի:

«Կարճամետրաժ» մրցույթին մասնակցելու համար այս տարի ընտրողներին է ուղարկվել 3450 ֆիլմ աշխարհի 128 երկրներից: Ընտրության արդյունքում այս տարի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Ոսկե արմավենու ճյուղի» կարող է հավակնել 10 ժապավեն: Դրանց թվում է ռուս ռեժիսոր Սերգեյ Պիկալովի «Վերջինը» ֆիլմը, որը նկարահանվել է Ադրբեջանում այդ երկրի ֆինանսավորմամբ: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այս ֆիլմը փիլիսոփայական առած է, որ պատմում է ադրբեջանական փոքր գյուղում ապրող երկու հերոսների մասին` Հայրենական մեծ պատերազմի միայնակ վետերանի և մթերքներ փոխադրող 15-ամյա պատանու:

Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին այս տարի գլխավորում է իրանցի ռեժիսոր և սցենարիստ, Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր (1997 թ.) Աբբաս Քյառոսմանին: Մրցույթի հաղթողը, ըստ ավանդույթի, կհայտարարվի փառատոնի փակման արարողության ժամանակ` 2014 թ. մայիսի 24-ին:

Cinefondation մրցույթին այս տարի ուղարկվել է 1631 հայտ աշխարհի տարբեր կինոշուկաներից: Ինչպես հայտնում են կազմակերպիչները, հայտերի 38%-ը ստացվել է այն կինոշուկաներից, որոնք մինչ այս եբրևէ չեն մասնակցել ընտրությանը: Այդ հայտերից մեկն էլ ստացվել է Եգիպտոսից, որն ընտրվել է: Ընդհանուր առմամբ ընտրվել է 16 կինոնկար, որոնց թվում` երկու անիմացիոն ֆիլմ: Ուշագրավ է, որ ընտրված աշխատանքների ավելի քան կեսի (9 կինոնկար) ռեժիսորները կանայք են: Cinefondation-ի երեք մրցանակները կշնորհվեն 2014 թ. մայիսի 22-ին:

Մասնակիցների լրիվ ցուցակը

«Կարճամետրաժ» մրցույթ

Ջովաննի Ալոյի/Giovanni Aloi – A Passo D’uomo (Au Pas) (Manhole), 14’ –Իտալիա

Ռան Խուան/Ran Huang – The Administration Of Glory, 15’ – Չինաստան

Դեա Կուլումբեգաշվիլի/Dea Kulumbegashvili- Ukhilavi Sivrtseebi (Invisible Spaces), 10’- Վրաստան

Սատո Մասիկո /Sato Masiko, Օհարա Տակաեշի /Ohara Takayoshi, Սեկի Յուտարո/Seki Yutaro, Տոյոտա Մացյուկի/Toyota Masayuki, Հիրասի Կենտարո/Hirase Kentaro – Happo-En, 13’ – Ճապոնիա

Սիմոն Մեսա Սոտո/Simón Mesa Soto – Leidi, 15’ – Կոլումբիա-Մեծ Բրիտանիա

Սերգեյ Պիկալով – Sonuncu (The Last One), 15’ – Ադրբեջան

Պետրա Սյոչ /Petra Szőcs – A Kivegzas (The Execution), 14’ – Հունգարիա-Ռումինիա

Կլեմեն Տրեհի-Լալեյն /Clément Trehin-Lalanne – Aïssa, 8′ – Ֆրանսիա

Լաուրա Վանդել/Laura Wandel – Les Corps Étrangers, 15’ – Բելգիա

Հայվար Վիտսե /Hallvar Witzø – Ja Vi Elsker (Yes We Love), 15’ – Նորվեգիա

«Սինեֆոնդասիոն» մրցույթ

Մաքս  Չան/Max Chan – Our Blood, 25’ – ԱՄՆ, Hampshire College

Պիեռ Կլենե/Pierre Clenet, Ալեխանդրո Դիաս/Alejandro Diaz, Ռոմեն Մազեվե/Romain Mazevet, Ստեֆան Պակկոլա/Stéphane Paccolat – Home Sweet Home, 10’ – Ֆրանսիա, Supinfocom Arles

Օմար Էլ Զոհարի/Omar El Zohairy – The Aftermath Of The Inauguration Of The Public Toilet At Kilometer 375, 18’ – Եգիպտոս, High Cinema Institute, Academy Of Arts

Ռեյնալդո Մարկուս Գրին/Reinaldo Marcus Green – Stone Cars, 14’ –ԱՄՆ, Nyu Tisch School Of The Arts

Հան Ֆենյու/Han Fengyu – Last Trip Home, 25’ – Սինգապուր, Ngee Ann Polytechnic

Մերիլ Հարդտ/Meryll Hardt – Une Vie Radieuse (A Radiant Life), 17’ –Ֆրանսիա, Le Fresnoy

Չիե Հայակավա/Chie Hayakawa – Niagara, 27’ – Ճապոնիա, Enbu Seminar

Ացուկո Հիրայնագի/Atsuko Hirayanagi – Oh Lucy!, 21’ – Սինգապուր, Nyu Tisch School Of The Arts Asia

Ինբար Հորեշ/Inbar Horesh – The Visit, 27’ – Իսրայել, Minshar For Art, School And Center

Ստեֆան Իվանչիչ/Stefan Ivančić – Leto Bez Meseca (Moonless Summer), 31’ – Սերբիա, Faculty Of Dramatic Arts

Դեյզի Ջակոբս/Daisy Jacobs – The Bigger Picture, 7’ – Մեծ Բրիտանիա, National Film And Television School

Գեորգիու Մոր Կարպատի/ György Mór Kárpáti – Provincia, 21’ – Հունգարիա, University Of Theatre And Film Arts

Քվոն Հեն-Ջյու/Kwon Hyun-Ju – Soom (Breath), 33’ – Հարավային Կորեա, Chung-Ang University

Լեա Միսյու/Léa Mysius – Les Oiseaux-Tonnerre (Thunderbirds), 22’ – Ֆրանսիա, La Fémis

Ֆավլիո Ռիսուլեո/Fulvio Risuleo – Lievito Madre (Sourdough), 17’ – Իտալիա, Centro Sperimentale Di Cinematografia

Էնն Սիլվերսթեյն/Annie Silverstein – Skunk, 16’ –ԱՄՆ, The University Of Texas At Austin

Աղբյուրը` Կաննի փառատոնի պաշտոնական կայք