ռենեՖրանսիայում` 91 տարեկանում վախճանվել է կինոռեժիսոր Ալեն Ռենեն (Alain Resnais): Agence France-Presse-ի փոխանցմամբ, լրագրողներին այդ մասին հայտնել է Ռենեի վերջին`  «Սիրել, խմել եւ երգել» ֆիլմի  պրոդյուսեր Ժան Լուի Լիվին: Պրոդյուսերի խոսքերով, ռեժիսորը վախճանվել է մարտի 1-ին` հարազատների շրջապատում:

Ռենեի կինոկարիերան սկսվել է 1930-ականներին` կարճամետրաժ ֆիլմերով: Սակայն, նրան համաշխարհային ճանաչում բերեց  ( 20 տարի անց միայն) ֆրանսիական «նորավեպի»  դպրոցի գրողների հետ հաջող համգործակցությունը: 1959թ. էկրան բարձրացավ Ռենեի «Հերոսիմա, իմ սեր» ֆիլմը Մարգերիտ Դյուրասի սցենարով, իսկ 1961թվականին`  Ալեն Ռոբ Գրիի սցենարով նկարված «Անցյալ տարի` Մարինբադում» ֆիլմը: Ռեժիսորի առավել հայտնի աշխատանքները ստեղծվել են Խորխե Սեմպրունայի սցենարներով, այդ թվում` «Պատերազմն ավարտված է» ֆիլմը: Ալեն Ռենեն իր վերջին` «Սիրել, խմել եւ երգել» կինոնկարի համար 2014թ. Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացավ «Արծաթե արջ» մրցանակին:

Աղբյուրը`  http://lenta.ru