օբԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման էպիզոդիկ դերով հանդես է եկել   «Պուրակները եւ հանգստյան գոտիները» (ParksandRecreation) ամերիկյան կատակերգական սերիալում։ Առաջին տիկինը սերիալում չի մարմնավորել ինչ որ կարպարի, այլ խաղացել է հենց  իրեն: Սերիալի դեպքերը զարգանում են Ինդիանա նահանգի Պաունի անվանումով մտացածին մի  քաղաքում։ Միշել Օբամայի մասնակցությամբ «Moving Up» էպիզոդը նկարահանվել է փետրվարին Մայամիում։  ԱՄՆ նախագահի տիկնոջ խաղով էլ ավարտվել է սերիալի վեցերորդ մասը։ Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը , Միշել Օբամայի մասնակցությամբ էպիզոդը հանդիսատեսը կկարողնա դիտել ապրիլի 24-ին։ Գլխավոր դերում հանդես է եկել դերասանուհի Էմմի Փոլերը:

օբ1Բացի առաջին տիկնոջից ամերիկյան սերիալում նկարահանվել են  նաեւ այլ քաղաքական գործիչներ՝ Ջոզեֆ Բայդենը, նախագահի նախկին թեկնածու, սենատոր Ջոն ՄակՔեյնը։ Սցենարիստ ու պրոդյուսեր Մայքլ Շուրը նպատակ ունի սերիալում ներգրավել նաեւ այլ քաղաքական գործիչների, մասնավորապես, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։

Աղբյուրը`  www.buro247.ru


 «Ծիրանի ծառ» միջազգային փառատոնի հաղթողները

Սեպտեմբերի 19-ի երեկոյան Արագածոտնի մարզի Ուջան գյուղում տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի...

|21 Սեպտեմբեր 2019,14:02