քեյթ38 –ամյա դերասանուհի Քեյթ Ուինսլեյթն  (Kate Winslet) արժանացել է Հոլիվուդի «Փառքի ճեմուղում» ամենահայտնի աստղերի հարեւանությամբ իր անվանական աստղն ունենալու պատվին։ Մարտի 17-ին Քեյթն անձամբ կբացի աստղը։

«Մենք շատ ուրախ ենք, որ Քեյթը կունենա իր անվանական աստղը հայտնի ճեմուղում, որին նա իրավամբ արժանի է ։ Քեյթը փայլուն է խաղացել իր դերերը կինոյում։ Նրա երկրպագուներն ամբողջ աշխարհից անհամբերությամբ սպասում են այդ կարեւոր իրադարձությանը»,- արտասահմանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է Ճեմուղու միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Աննա Մարտինեսը։

Քեյթ Ուինսլեթը արդեն 25 տարի է նկարահանվում է կինոյում։ Երկարատեւ կինոկարիերայի ընթացքում դերասանուհին արժանացել է բազմաթիվ մրցանակների․ մեկ «Օսկարի», երկու «Ոսկե գլոբուսի», BAFTA –ի երկու մրցանակների եւ այլն։ Դերասանական գործունեությանը զուգահեռ տաղանդավոր դերասանուհին դաստիարակում է երեք երխաներին։

Աղբյուրը՝  7days.ru