նիմֆԹուրքիայի իշխանություններն արգելել են դանիացի անվանի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի սկանդալային «Հեշտամոլ կինը» ֆիլմի ցուցադրությունը` բաց տեսարանների պատճառով: Այս մասին  հայտնում է France  Presse-ը , եւ հավելում, որ ժապավենի առաջին մասը ծրագրվում էր Թուրքիայում ցուցադրել մարտի 14-ին, երկրորդը` մարտի 21-ին: Ֆիլմն այդ երկրում պետք է ցուցադրվեր 18 տարեկանից բարձր հանդիսատեսի համար: Սակայն, Թուրքիայի կինովարկանիշավորման վարչությունը, որում ներառված են մշակույթի, կրթության և ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, երկուշաբթի որոշում է կայացրել արգելել ֆիլմը:  Վարչության որոշման հետ անհամաձայն անդամներից մեկը` Յամաչ Օքյուրը, ասել է, որ դա հավասար է գրաքննության:

Հունվարին կինոնկրան արգելվել էր նաեւ Ռումինիայում,  սակայն հետագայում ֆիլմն արգելած պաշտոնյան ազատվել էր աշխատանքից` մշակույթի գործիչների ճնշման տակ: Իսկ ֆիլմի արգելումը չեղյալ էր հայտարարվել:

Հիշեցնենք, որ փետրվարին ֆիլմի ցուցադրությունը կասեցվել էր նաև Հայաստանում:

Աղբյուրը`  lenta.ru/news


Բեռլինալեն նորովի

Բեռլինի 70-րդ կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է նոր ղեկավարությամբ ու որոշ փոփոխություններով: Փառատոնը 18 տարի ղեկավարած Դիտեր Կոսլիկի փոխարեն փառատոնն այժմ...

|20 Փետրվար 2020,11:42