BFFԲրիտանական խորհուրդն ու «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում են լավագույն գրախոսականի և «Մեզ հետ, մեր կողքին» մրցույթներ: Մրցույթներն անց են կացվում Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում։

Լավագույն գրախոսականի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 17-ը փառատոնի շրջանակում ներկայացված ֆիլմերի վերաբերյալ գրել գրախոսականներ և ներբեռնել դրանք Բրիտանական խորհրդի կայքում ստեղծված հատուկ էջի միջոցով (http://www.britishcouncil.am/programmes/arts/british-film-estival/review): Գրախոսականները կգնահատեն կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի անդամները, լավագույն աշխատանքի հեղինակը կարժանանա Apple iPad-ի, ևս երկու մասնակից կարժանան խրախուսական մրցանակների:

«Մեզ հետ, մեր կողքին» խորագրով ֆոտոմրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել մեր հասարակությունում ներառության գաղափարն արտացոլող լուսանկար և մինչև մարտի 16-ն այն ներբեռնել Բրիտանական խորհրդի կայքում ստեղծված հատուկ էջի միջոցով (http://www.britishcouncil.am/programmes/arts/british-film-festival/photo-competition): Մրցույթի գլխավոր հաղթողը կպարգևատրվի լուսանկարչական ապարատով, իսկ մրցույթի բոլոր մասնակիցները կստանան հետաքրքրական նվերներ:«Մեզ հետ, մեր կողքին» մրցույթի հաղթողին կորոշի ոլորտի մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովը։ Գնահատման ժամանակ հաշվի կառնվեն ինչպես գաղափարի յուրահատկությունը, այնպես էլ լուսանկարի մասնագիտական կատարումը:

Նշենք, որ Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնն այս տարի կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունն ու Յունիսեֆը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում անցկացվող մրցույթների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.britishcouncil.am կայք։