61img2Աստոր Պիացոլայի մեկնաբան, տանգոյի աշխարհահռչակ վարպետ Ռիշար Գալիանոն մեկուկես տարվա ընդմիջումից հետո մեկուկես օրով Հայաստանում է։ Նրան կրկին հրավիրել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկարար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։ Այսօր՝ Հայաստանում, վաղը՝ Իտալիայում, հաջորդ օրը՝ Արաբական Էմիրություններում. Գալիանոյի կյանքն ինքնաթիռներում ու բեմերում է անցնում։ Շատ տպավորված է հայ հանդիսատեսից. դահլիճից հորդացող ոգևորությունն ու ջերմությունն անմիջապես է զգացել ու հասկացել՝ հայերը տանգո սիրում են։

Ռիշար Գալիանոն 25 տարի առաջ համագործակցել է Շառլ Ազնավուրի հետ, գործիքավորել աշխարհահռչակ շանսոնյեի երգերը, թողարկել «Ջազնավուր» ձայնասկավառակը։ Հետաքրքրված է հայկական երաժշտությամբ, նվագել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»։ Ֆրանսիացի ակորդեոնահարը մտադիր է Վահան Մարտիրոսյանի հետ համագործոկցությանը նոր երանգ տալ` նվագել Կոմիտաս, ինչպես նաև հայկական ազգային ֆոլկլոր։

Richard Galliano Accordion1Բազմաժանր ու մշտազբաղ երաժիշտը հետաքրքրված է արվեստի բոլոր ճյուղերով։Կինոն նրա համար յուրահատուկ տեղունի։ Ռոմանտիկ, կրքոտ, հորդաբուխ տանգոն չպատկերացնել կինոյի համակցությամբ՝ նշանակում է առնվազն զուրկ լինել նվազագույն երևակայությունից։ Ռիշար Գալիանոն միշտ սպասել է ռեժիսորների առաջարկներին։ «Իմ կյանքում ամեն ինչ իր բնական հունով է ընթացել. Մշտապես իրականացրել եմ իմ երազանքները։ Կինոն իմ ամենացավոտ տեղն է. շատ կուզեի լրջորեն զբաղվել կինոերաժշտությամբ, նվագել ֆիլմերի համար։ Ինձ համար կարևորը ոչ թե այն է, թե որ ռեժիսորի հետ կհամագործակցեմ, այլ թե ինչպիսին կլինի կինոպատմությունը, որի համար երաժշտություն պիտի գրեմ։ Վերջերս աշխատեցի Շարլոտ Գենսբուրգի հետ, բայց հաճույքով չարեցի դա, որովհետև կինոպատմությունն ինձ դուր չեկավ, չհուզեց»,-պատմում է Գալիանոն։ Նրա համոզմամբ կինոերաժշտություն գրելը նույնն է, թե երգ գրես՝ բառերն ու երաժշտությունը պետք է ներդաշնակ ու միաձուլված լինեն։ «Ֆիլմի երաժշտություն ասելով՝ այսօր հասկանում են ֆոնային ինչ-որ բան։Իրականում կինոերաժշտությունը պետք է այնքան հզոր լինի, որ դրանով ճանաչեն տվյալ ֆիլմը, ինչպես «Դոկտոր Ժիվագոն», «Պրադան»։gal1

Գալիանոն շատ տպավորված է Վուդի Ալենի «Blue jasmine» ֆիլմի երաժշտությամբ։ Ասում է, որ սիրով կինոերաժշտություն կգրեր հենց այդ ֆիլմի համար։Վերջերս նա մի ստեղծագործություն է գրել ու ակորդեոնով սոլո նվագել Ֆելինիի մասին նկարահանված նոր ֆիլմի համար։ «Կուզեի տեսնել մեր ժամանակների նոր Ֆելինիին. կարևոր չէ՝ նա ինչ ազգության կլինի, կարևորը, որ լինի նոր, հետաքրքիր մտածողությամբ ու ասելիքով»,- կինոյի թարմ շնչի սպասումով նկատում է Գալիանոն։

Նա համագործակցում է ֆրանսիական հեռուստաընկերությունների հետ, երաժշտություն գրում ու նվագում հեռուստանախագծերի համար։ Իսկ «Ոստիկանը» հայտնի սերիալում հնչում է հենց նրա կատարումը։ Այդ երաժշտությունը Գալիանոն հատուկ «Ոստիկանի» համար չի գրել։ Պարզապես ռեժիսորին շատ է դուր եկել նրա Օպալե-կոնցերտը՝ «Նյու-Յորք տանգո» ձայնասկավառակից, ու ձեռք բերելով Գալիանոյի համաձայնությունը, այդ ստեղծագործությունն օգտագործել է իր ֆիլմում։

http://www.youtube.com/watch?v=LyQxKW4PziM

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ