Վուդի Ալեն. «Ես չեմ պղծել Դիլան Ֆեռոուին»
Նշանավոր ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենը The New York Time-ում բաց նամակով պատասխանել է որդեգրած դստեր` Դիլան Ֆեռոուի մեղադրանքներին: (Ավելի վաղ Դիլան Ֆեռոուն նույն հրատարակությունում բաց նամակ հրապարակեց այն մասին, որը իր երեխա եղած ժամանակ Ալենը բռնաբարել է իրեն:)
Ռեժիսորն առաջին անգամ անձամբ մեկնաբանեց այդ մեղադրանքները. Մինչ այդ մամուլի հետ հաղորդակցվում էին նրա ներկայացուցիչները:
Ալենը հերքում է մեղադրանքները և հայտարարում, որ դրանք լրիվ հորինված են, ընդ որում, ինչպես ենթադրում է ինքը, հորինված ոչ այնքան Դիլան Ֆեռոուի, որքան Դիլանի խորթ մոր ու իր նախկին ընկերուհի, դերասանուհի Միա Ֆեռոուի կողմից:
Ռեժիսորը հեռացել է նրանից 1992 թ. և ասում է, որ բաժանման պատճառն իր հրապուրանքն էր մյուս որդեգրած դստերով` Սուն-Ի Պրեվենի, որն իրենց հարաբերությունները սկսվելու ժամանակ արդեն չափահաս է եղել: 1997 թ. նրանք ամուսնացել են և մինչ օրս ապրում են միասին:
Մինչդեռ Դիլան Ֆեռոուն պնդում է, որ ծնողների բաժանման իսկական պատճառը հոր սեռական ոտնձգություններն են եղել. Իմանալով այդ մասին` մայրը չի ցանկացել այլևս ապրել ռեժիսորի հետ:
1992 թ. ոստիկանությունը Վուդի Ալենի նկատմամբ հետաքննություն է անցկացրել, սակայն նրա դեմ պաշտոնական մեղադրանք առաջադրելու հիմքեր չի գտել:
Վուդի Ալենն իր նամակում պատմում է, որ այս անցած տարիներին, չնայած իր հասցեին արված ստահոդ մեղադրանքներին, առաջվա պես սիրել է Դիլանին և երկար ժամանակ փորձել է գտնել նրան, սակայն ամեն անգամ բախվել է իր նախկին քաղաքացիական կնոջ` Միա Ֆեռոուի դիմադրությանը:
Պատմելով 1992 թ. սկանդալի մասին` Ալենը հիշել է, որ իր ցանկությամբ ստի դեկետորով ստուգում է անցել, որը հաստատել է իր անմեղությունը: Ինքն այն ժամանակ առաջարկել է ընկերուհուն, որ նա էլ ստուգում անցնի, բայց նա հրաժարվել է:
Ռեժիսորը չի բացառել, որ Դիլանն արդեն հավատում էլ է այն մեղադրանքներին, որոնք առաջդրված են իր նկատմամբ: «Եթե ուժեղ մայրը սովորեցնում է խոցելի երեխային յոթ տարեկանից ատել հորը, որովհետև նա հրեշ է, իբր հետապնդել է իրեն, ապա այնքան էլ տարօրինակ չէ, որ երկար տարիներ նման «մշակումից» հետո նրա գիտակցության մեջ համապատասխան կերպար է ամրապնդվել»,- գրել է Վուդի Ալենը:
Նա մեջբերել է նաև փորձագետների եզրակացությունը, որոնք մասնագիտացած են սեռական բռնության զոհ դարձած երեխաների օգնության գծով: Առաջնորդվելով այդ եզրակացությամբ` նա ենթադրում է, որ մանկության ժամանակ երեխան ցուցմունքներ է տվել իր դեմ ծնողների` բաժանության պատճառով ունեցած սթրեսի պատճառով, ինչպես նաև Միա Ֆռեոուի ազդեցության տակ, որն այդպես փորձում էր վրեժ լուծել ռեժիսորից դավաճանության համար:
Մայր և աղջիկ Ֆեռոուները հայտարարել են, որ չեն ընդունում Ալենի կարծիքը, իսկ վերջինս ընդգծել է, որ սա իր վերջնական խոսքն է և մտադիր չէ հրապարակային լեզվակռիվ տալ:
Միա Ֆեռոուի և Վուդի Ալենի սիրավեպը սկսվել է 1980-ական թթ.: Նրանք չեն ամուսնացել և ապրել են առանձին, սակայն համատեղ որդեգրել են Դիլանին և նրա եղբորը` Մոզեսին:
Բացի այդ, Վուդի Ալենը որդեգրել է ևս երեք աղջկա, որոնց իր խնամքի տակ է առել Միան, այդ թվում և Սուն Իին, որն էլ հետագայում դարձել է Ալենի կինը:
Ֆեռոուն և Ալենը նաև որդի են ունեցել, որն այժմ հայտնի է Ռոնան անվամբ: Անցած տարի Միա Ֆեռոուն անսպասելիորեն հայտարարեց, որ նա գուցե իրականում Ֆրենկ Սինատրայի որդին է:
Նախկինում Մոզես Ֆեռոուն հանդես է եկել Վուդի Ալենի պաշտպանությամբ` հայտարարելով People հանդեսին, որ հայրն անշուշտ չի այլասերել քրոջը, իսկ մայրը պարզապես «լվացել» է քրոջ ուղեղը: Մոզեսը պատմել է, որ մայրը` Միա Ֆեռոուն, երեխաներին տրամադրել է հոր դեմ այն պատճառով, որ նա հեռացել է իրենցից և գնացել Սուն Ի Պրեվենի մոտ:
Երիտասարդը երկար տարիներ ատել է հորը նրա արարքի համար, մինչև որ հասկացել է մոր շարժառիթները:
Դիլանը մեկնաբանել է եղբոր հայտարարությունը` ասելով. «Նա մեռել է մեզ համար»:
Շարունակությունը կարդացեք աղբյուր հրատարակությունում