Նիգերիայի կինեմատոգրաֆը սկսել է բուռն զարգանալ 1990-ականներին և 2000-ականներին` կինոարդյունաբերության մեծությամբ` տարեկան պրեմիերաների թվով երկրորդ տեղը գրավելով աշխարհում, շրջանցելով Հոլիվուդին և զիջելով միայն հնդկական կինոարդյունաբերությանը:

Ըստ CNN-ի զեկույցի` Նիգերիան ֆիլմերի արտադրությունից 250 մլն դոլար շահույթ է ստանում` ամսական ներքին շուկա մտցնելով մոտ 200 տեսաֆիլմ:

Աֆրիկյան կինոմրցանակի դափնեկիր Դիկսոն Իրոգբուն Լաոսում: Նա բավական համարձակ նախագծի է պատրաստվում` «Երեխա զինվոր», որը նկարահանելու աֆրիկյան հինգ երկրներում: Կինոնկարի բյուջեն 2 մլն ԱՄՆ դոլար է

Նիգերիան եկամուտների և տարեկան արտադրվող ֆիլմերի քանակով խոշորագույն կինոարդյունաբերությունն է Աֆրիկայում:

Նիգերիայում ֆիլմեր են նկարահանվել նաև մինչև 1960 թ., մատչելի թվանշային նկարահանման վերելքը և խմբագրման տեխնոլոգիաները, սակայն, խթանել են տվյալ ճյուղի աճը:

Նիգերիայում` աշխարհի այս ամենաքրեական ու միաժամանակ փակ երկրում, սյուժեների մեծ մասը չի հորինվում, այլ վերցվում է իրական կյանքից: Ասենք վերնագրերն էլ լիովին խոսում են բովանդակության մասին. «Քաղաքական մարմնավաճառը», «Բանդիտական թագուհին», «Արյունոտ գետը» և այլն:

Աֆրիկյան հանդիսատեսի համար գլխավորն այն է, որ ամեն ինչ ավարտվի հեփի էնդով: Նոլիվուդի նշանավոր ռեժիսոր Սիլվեստր Օբիադագեն այս առնչությամբ ասում է. «Եթե ֆիլմը լավ ավարտ չունենա, այն չեն նայի, մեզանում առանց այդ էլ կյանքը դժվար է»:

Դերասանները հանդիպում են Իննիսում` մի թաղամասում, ուր վխտում են Նոլիվուդի երիտասարդ դերասանները, որպեսզի ամրապնդեն կապերը և նոր դերեր ստանան: Ժամանակակից նիգերիական կինոարդյունաբերության թափը տպավորիչ է. Միայն Նիգերիայի դերասանների գիլդիան 20 հազար անդամ ունի:

Դերասան Նոնսո Դիոբին (փողկապով) և դերասանուհի Տոնտո Դիկեն «Մերկապարուհին» ֆիլմի տեսարանի նկարահանումից հետո

Նոլիվուդի աստղերը, որոնք նկարվում են լուրջ ֆիլմերում, լավ հոնորարներ են ստանում` ամսական մինչև 10 հազար դոլար: Սա շատ մեծ գումար է Նիգերիայի համար: Բայց աշխատանքն էլ տաժանակիր է. աշխատանքային օրը սկսվում է մինչև լուսաբացը և ավարտվում արևամուտից հետո:

Նիգերիական կինոաստղ և սցենարիստ Ստեֆանի Օկերեկեն` առաջիններից, որոնք սկսել են նկարահանվել արտասահմանյան ֆիլմերում, իր տան մոտ

Ամեն օր Նոլիվուդում նկարահանվում է մինչև 20 ֆիլմ, և յուրաքանչյուրը տևում է երկու-երեք շաբաթ: Միջին հաշվով Նոլիվուդը շաբաթը մեկ ֆիլմ է նկարում, այն էլ` ծիծաղելի գումարներով: Ընդ որում` թվանշային խցիկով: Ծախսերը փոքր են, իսկ արդյունքում բիզնեսը միլիոններ է բերում:

Ֆիլմերի ցածր բյուջեի պատճառով ստիպված են լինում արագ նկարահանել, ուստի փորձերի և վերանկարահանումների ժամանակ չի մնում: Փոխարենը իմպրովիզների լայն հնարավորություններ կան:

gcNollywood02-058-800x533

«Մոլագարը» փոքրբյուջետային ֆիլմի նկարահանման հրապարակից

Այս նավթային երկրում` աղքատ, կոռուպցիայից ու կրոնական թշնամանքից ծվատված, ազգային կինեմատոգրաֆը շատ ավելի մեծ հաջողություն է վայելում, քան Հոլիվուդը:

Ի տարբերություն ամերիկյան ֆիլմերի` Նոլիվուդի արտադրանքը ստեղծվում է վառ արտահայտված սև-սպիտակ գույներով, և կինոնկարներում կաʹմ խիստ դրական, կաʹմ բացասական հերոսներ են:

Ինչ վերաբերում է ամբողջ Աֆրիկային, ապա Նոլիվուդի ֆիլմերի ազդեցությունն այնքան մեծ է, որ որոշ երկրներում, օրինակ` հարևան Գանայում, իշխանությունները փորձում են նույնիսկ ուժային մեթոդներով պայքարել Նիգերիայի կինոարտադրանքի դեմ: Ոստիկանությունը մշտապես  ստուգայցեր է կատարում այն խանութներում, որոնք Նոլիվուդի ֆիլմեր են վաճառում:

Նիգերիայում փաստորեն կինովարձույթ գոյություն չունի, ֆիլմերը թողարկվում են DVD-ներով, որոնք վաճառվում են Լաոսի հսկայական տեսաշուկայում:

Nollywood: NIgeria's film industry

Ալաբա շուկան Նիգերիայի մայրաքաղաքի խոշորագույն մեծածախ շուկան է, որտեղ գնում են ֆիլմերի տեսաժապավեններ և սկավառակներ

012gcalafnollywood_078-800x533

Famutsa Film Productions ստուդիայի ֆիրմային խանութը Լաոսի մեծ տեսաշուկայի մի մասն է