2467601Օսկարակիր Շելլը մահացել է հիվանդությունից, 83 տարեկան հասակում, Ինսբրուկի հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրեսը»` հղում անելով Շելլի գործակալին:

Մաքսիմիլիան Շելլը ծնվել է 1930 թ. դեկտեմբերի 8-ին, Վիեննայում: 1938 թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Շվեյցարիա: Որպես դերասան նա աշխատել է Բազելում, Մյունխենում և Համբուրգում: 1960-ականների վերջին սկսում է աշխատել Լոնդոնում, զբաղվում է Շեքսպիրի թարգմանություններով: Շելլը հայտնի է նաև որպես օպերաների ռեժիսոր-բեմադրող: 2007 թ. նա մեծ հաջողությամբ բեմադրեց Յոհան Շտրաուսի «Վիեննական արյուն» օպերետան:

Սակայն Շելլին համաշխարհային ճանաչում բերեցին կինեմատոգրաֆն ու հեռուստատեսությունը: Իր առաջին ֆիլմը` «Երեխաները, մայրը և գեներալը» նա նկարահանել է դեռ 1955-ին: 1958 թ. Շելլը մեկնում է Հոլիվուդ, ուր Մառլոն Բրանդոյի հետ նկարահանվում է «Երիտասարդ առյուծներ» կինոնկարում:

2467736 (1)

Սոֆի Լորենի հետ «Ալտոնիի մենակյացները» ֆիլմում (1962 թ.)

1962 թ. Շելլն «Օսկար» ստացավ  Ստենլի Կրամերի «Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմում խաղացած դերի համար:  2002 թ. արվեստում ունեցած ավանդի համար Մաքսիմիլիան Շելլը և նրա քույրը` Մարիա Շելլը «Բեմբի» մրցանակ ստացան:

Շելլն ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիի կնքահայրն է:

2467648

Դստեր` Անաստասյայի հետ

1985 թ. Շելլն ամուսնացավ ռուս դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոյի հետ, 1989 թ. նրանք աղջիկ ունեցան` Նաստյային, միասին ապրեցին 16 տարի: Թե ինչու ամուսինները բաժանվեցին, հայտնի չէ: Թեʹ Շելլը, թեʹ Անդրեյչենկոն երբեք չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները:  Բոլոր հարցազրույցներում Անդրեյչենկոն միշտ կրկնում է. «Ես երախտապարտ եմ Մաքսին ամեն ինչի համար: Մենք բաժանվել ենք, սակայն պահպանել ենք բարեկամական հարաբերությունները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեʹք այստեղ