downloadՓետրվարի 12-ին Մոսկվայում` Սոլյանկայի պատկերասրահում բացվեց Սերգեյ Փարաջանովի աշխատանքների «Նռան գույնը» ցուցահանդեսը. ինչպես գրում է «Բյուրո 247»-ը, «առաջին նկարչի ու ռեժիսորի, որ իր կինոն վերածեց երգի առանց խոսքի»: Ցուցադրությունը բաղկացած է 30 ցուցանմուշներից, որոնք տարվել են Երևանի Փարաջանովի թանգարանից և մինչ այս չեն ցուցադրվել Մոսկվայում:

DSC_8156

Պատկերասրահի տարածքը, գրում է նույն աղբյուրը, հիշեցնում էր անտիկվար կրպակ` ձևավորված համադամ ուտելիքներով և բառի բուն իմաստով ամեն տեղ շաղ տված նռներով: Ցուցադրության հեղինակները Կատյա Բոչարովան և Զավեն Սարգսյանն են, որոնց հաջողվել է մեկտեղել ձեռագիր նյութեր, վավերագրական ֆիլմեր, կոլաժներ և հազվագյուտ ցուցանմուշներ մոսկովյան Կինոյի թանգարանի հավաքածուից:

DSC_7592

Սոլյանկայի պատկերասրահի ցուցահանդեսը` նվիրված ռեժիսորի 90-ամյակին, բաց է մինչև մարտի 16-ը: