2473055Հոլիվուդյան դերասանին գտել են մահացած Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի իր բնակարանում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հղում անելով The Wall Street Journal թերթին, հաղորդում է, որ առայժմ մանրամասներ չեն հայտնում:

kino-teatr.ru-ն, սակայն, հղում չանելով աղբյուրին, հայտնում է, որ նախնական տվյալներով` մահվան պատճառը թմրանյութի ընդունման գերչափաբաժինն է: Հոֆմանի դիակը գտել են փետրվարի 2-ին` առավոտյան 11:30-ին, լողարանում, ներարկման ասեղը ձեռքին: Մահվան պատճառը դեռևս պաշտոնապես չեն հայտնել:

Ուսանողական տարիներին դերասանը հաջողությամբ բուժվել է թմրանյութերի կախվածությունից: 2013 թ. նա կրկին, հերոինի չարաշահումից հետո,  բուժում է անցել նարկոլոգիական կլինիկայում:

Հոֆմանը 46 տարեկան էր: Նա կինոյում խաղացել է ավելի քան 50 դեր, առավել հայտնի  աշխատանքներից են «Կնոջ բույրը», «Մեծ Լեբովսկի», «Մագնոլիա», «Տաղանդավոր միստր Ռիփլի», «Քեփոթ», «Վարպետը» ֆիլմերը:

2006 թ. Հոֆմանն «Օսկար» է ստացել «Քեփոթ» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար, իսկ 2012 թ. Վենետիկի կինոփառատոնում լավագույն դերասան է ճանաչվել «Վարպետը» ֆիլմում խաղացած երկրորդական դերի համար: Հոֆմանը երեք երեխաների հայր էր:

2473102

Կադր «Քեփոթ» կենսագրական կինոնկարից

http://www.youtube.com/watch?v=-VcWRJHBUDM

«Կինոաշխարհ»