pic_e79ba2672932f03f5d3432731d7a37daՏեղեկացնելով մերկապարուհի Այշե Նանայի մահվան մասին, որի հետ կապված մի միջադեպ ժամանակին Ֆելինիի «Քացր կյանք» ֆիլմի նկարահանման խթան է դարձել, օգտվել էինք ռուսական աղբյուրներից, որտեղ Այշե Նանան ներկայացվում էր որպես ստամբուլցի թրքուհի: Սակայն Ստամբուլի հայկական մամուլից, մասնավորապես «Մարմարայից» տեղեկանում ենք, որ Այշե Նանան հայուհի է եղել:

«Այշե Նանա անունով նախկին ստամբուլահայը, որ իր երիտասարդության տարիներուն որպես պարուհի կգործեր գիշերային զվարճության ակումբներու և կապելաներու մեջ, 78 տարեկան հասակին մահացավ Հռոմի մեջ քացկեղ հիվանդության պատճառով»,- ասվում է «Մարմարայում»:

Այնուհետև նշվում է, որ Այշե Նանան 1950-ական թթ. մինչև 1980 թ. որպես պարուհի աշխատել է Ստամբուլում, Հռոմում և Փարիզում, ավելի ուշ բացել է թատրոններ և պարի ուսումնարաններ:

«Մարմարան» անդրադառնում է նաև Նանայի աղմուկ բարձրացրած լուսանկարների միջադեպին. «5 նոյեմբեր 1958-ին ան Հռոմի «Ռուկանթինո» գիշերային ակումբին մեջ իր կիսամերկ պարերով օրակարգի հրատապ նյութ հանդիսացած էր թեʹ Իտալիո և թեʹ Թուրքիո մեջ: Նանայի մեջքեն վեր մերկ նկարները հրատարակված էին «Լ’Էսպրեսո» պարբերաթերթին մեջ և կաթոլիկներու մոտ հակազդեցություն ստեղծած էին: Ապօրեն աշխատանքի և մարմնի ծածուկ կողմերը ցուցադրելու պատճառաբանությամբ Նանան հսկողության տակ առնված էր և ավելի վերջ ան միլիարդատերի մը երաշխավորությամբ սահմանեն վտարվելու վտանգեն փրկված էր»:

Ի լրումն թերթը տեղեկացնում է, որ Նանան հետագայում ամուսնացել է Սարո Բալսամո անունով մի աձնավորության հետ: Բացի այդ, ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Ֆելինիի «Լա Դոլչե վիտա» ժապավենի համար:

«Կինոաշխարհ»