downloadԲեռլինի միջազգային 64-րդ կինոփառատոնի կապակցությամբ Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիան (ԵԱՕ) հրապարակել է նախնական տվյալները Եվրոպայի 36 երկրների կինոթատրոնների հաճախելիության մասին: Օբսերվատորիան արձանագրում է, որ կինովարձույթը Եվրոպական միությունում անկում է ապրել 4,1%-ով. վաճառվել է 908 մլն տոմս` մոտ 39 միլիոնով պակաս, քան 2012 թ. (947 մլն): Սա այս դարի սկզբից ի վեր երկրորդ ամենացածր ցուցանիշն է:

Ցուցանիշների նվազում է արձանագրվել 18 երկրներում, բարձրացում` ութ երկրներում (համեմատական տվյալները մատչելի են միայն ԵՄ 26 երկրների վերաբերյալ): Անցած տարի կինոթատրոնների հաճախելիության առավել մեծ անկում է տեղի ունեցել Իսպանիայում (16%-ով), Ֆրանսիայում (5,3%-ով), Մեծ Բրիտանիայում (4%-ով) և Գերմանիայում (5,4%-ով): «Ամենախոշոր կինոշուկաներից սոսկ իտալականն է, որ չի ենթարկվել ընդհանուր միտումին»,- նշված է ԵԱՕ-ի մամլո հաղորդագրությունում:

«Ինչպես և նախորդ տարիներին, աճը տեղի է ունեցել ԵՄ-ի սահմաններից դուրս,- նշվում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ում ստացված այդ փաստաթղթում:- Ռուսաստանի Դաշնությունը շրջանցել է Մեծ Բրիտանիային` դառնալով երկրորդ խոշոր երկիրը եվրոպական կինովարձույթի շուկայում»: ԵԱՕ-ի տվյալներով` Ռուսաստանի կինոթատրոններում վաճառված տոմսերի թիվը 2013 թ. աճել է 10,5%-ով` հասնելով մինչև 173,5 միլիոնի:

Գանձարկղը մեծացել է նաև Թուրքիայում, որտեղ կինոթատրոնների հաճախելիությունը աչել է 14,8%-ով, իսկ վաճառված տոմսերի ընդահնուր քանակը հասել է 50,4 միլիոնի: «Սա վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է»,- ընդգծել են վերլուծաբանները:

p107p34_lԵվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիան հիմնադրվել է 1992 թ. որպես Եվրոպայի աուդիովիզուալ արդյունաբերության մասին տեղեկատվության հավաքման ու տարածման եզակի կենտրոն, գործում է Եվրոպայի խորհրդի շրջանակներում: Օբսերվատորիայի աշխատանքներին մասնակցում է 36 երկիր: Այդ աշխատանքների խնդիրն է ապահովել թափանցիկություն աուդիովիզուալ հատվածում և տեղեկատվություն աուդիովիզուալ արդյունաբերության մասնագետների համար:

Berlinale2014-Graph

Եվրամիության կինոթատրոնների հաճախելիությունը (միլիոններով)

Աղբյուրը` ԵԱՕ պաշտոնական կայք