Իսպանիայում տեղի է ունեցել «Գոյա» կինոմրցանակաբաշխության արարողությունը
«Գոյա» ազգային կինոմրցանակաբշխության 28-րդ արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 10-ին Մադրիդում, լավագույն ֆիլմի համար մրցանակը ստացավ «Հեշտ է ապրել փակ աչքերով» կինոնկարը:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը շնորհեցին Մարիան Ալվարեսին «Վերքը» ֆիլմում խաղացած դերի համար: Լավագույն դերասան ճանաչվեց Հավյեր Կամարան, որ խաղացել է «Հեշտ է ապրել փակ աչքերով» կինոնկարում: Նույն կինոնկարի համար «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակ ստացավ Դավիդ Տրուեբան: Տերելե Պավեսը մրցանակ ստացավ «Սուգառամուրդիի վհուկները» ֆիլմում խաղացած երկրորդական դերի համար, իսկ «Լավագույն տղամարդու երկրորդ պլանի դեր» անվանակարգում մրցանակակիր դարձավ Ռոբերտո Ալամոն «Իմ մեծ իսպանական ընտանիք» ֆիլմում խաղացած դերի համար:
Վենեսուելացի ռեժիսոր Միգել Ֆեռարինև նրա թիմը ստանում են «Գոյա» մրցանակը «Կապույտ, վարդագույն և ոչ այնպիսի վարդագույն» կինոնկարի համար («Լավագույն իսպանա-ամերիկյան ֆիլմ» անվանակարգ)«Լավագույն դերասանական դեբյուտ» մրցանակները ստացան Հավյեր Պերեյրան «Ստոկհոլմ» ֆիլմի համար և Նատալյա դե Մոլինան «Հեշտ է ապրել փակ աչքերով» ֆիլմի համար: «Լավագույն եվրոպական ֆիլմ» ճանաչվեց ավստրիացի ռեժիսոր ՄիխայելՀանեկեի «Սերը», իսկ վենեսուելական «Կապույտ, վարդագույն և ոչ այնպիսի վարդագույն» կինոնկարը ստացավ իսպանա-ամերիկյան լավագույն ֆիլմի համար մրցանակը: Կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար «Գոյա» մրցանակը շնորհվեց ռեժիսոր և սցենարիստ Հայմե դե Արմինյանին:
Այս տարի մրցույթին ներկայացվել է 135 կինոնկար, որոնցից 77-ը` խաղարկային, 53-ը` վավերագրական և 5-ը` անիմացիոն: «Սուգառամուրդիի վհուկները» կինոնկարը հաղթել է 8 անվանակարգերում, «Հեշտ է ապրել փակ աչքերով» կինոնկարը ստացել է 5 մրցանակ: «Իմ մեծ իսպանական ընտանիք» և «Վերքը» ֆիլմերը ստացել են 2-ական մրցանակ:
«Գոյան» Իսպանիայի ազգային կինոմրցանակն է, որը, սկսած 1987 թվականից, ամեն տարի շնորհում է Իսպանիայի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիան: Ներկայումս գոյություն ունի 28 անվանակարգ, արարողությունը տեղի է ունենում ամեն տարի հունվարի վերջին – փետրվարի սկզբին: Հաղթողներին տրվում է մրցանակ` նշանավեր իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի բրոնզե արձանիկը:
Աղբյուրը` ՌԻԱ նովոստի
