tbՎրացի ռեժիսորները, շարունակելով սիրված քաղաքներ Փարիզի և Նյու Յորքի մասին հայտնի ֆիլմերի շարքը, նկարել են Թբիլիսիի մասին ֆիլմը: Տասը առանձին նովելներից  բաղկացած «Թբիլիսի, ես սիրում եմ քեզ» ֆիլմի հեղինակները յոթ ռեժիսորներ են, որոնց ստեղծագործական մոտեցումները կինոյում տարբեր են, սակայն քաղաքի ու մարդկանց նկատմամբ ջերմությունն ու սերը շաղկապել են նովելներն ու ամբողջական դարձրել կինոնկարը։ tbil3

Ֆիլմը պատմում է հինավուրց քաղաքի, նրա պատմության, ավանդույթների, մարդկանց և նաև այն մասին , թե ինչպես է քաղաքը զարգանում  ժամանակակից կյանքի ռիթմին համահունչ։ Վրացի հայտնի դերասանների՝ Գեորգի Կապիշիձեի, Իյա Սուխիտաշվիլու և Նուցա Կուխիանիձեի հետ  ֆիլմում նկարահանվել են նաև հայտնի արտասահմանյան դերասաններ Ռոն Պերլմանը, Մալքհոլմ Մակդաուելը, Սառա Դյումոն և Ջորջ Ֆիննը։

http://www.youtube.com/watch?v=hElGkTGVOFU

Կինոնկարն արդեն կինովարձույթում է։

Աղբյուրը` http://buro247.ru