Երեկ` հունվարի 8-ին, 54 տարեկան հասակում երկրային կյանքից հեռացավ   Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր   Արմեն Մազմանյանը:  Նա մահացել է Երևանի «Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնում: ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստում 10 հազար  եվրո էր հատկացրել Մազմանյանի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար, սակայն, ինչպես տեսնում ենք, հնարավոր չի եղել կանխել անողոք հիվանդության արագ ընթացքը:

Արմեն-ՄազմանյանԱրմեն Մազմանյանը ծնվել է 1960 թ., Երևանում: 1984-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը:  Նա  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, արժանացել էր նաև Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալի, «Մահ իմացյալ անմահություն»  և Մարտական ծառայության մեդալների:

«Կինոաշխարհի» խմբագրակազմը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Հոգևոր Հայաստան» ՀԿ-ն ցավակցում են Արմեն Մազմանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին:

«Կինոաշխարհ»

 

 

 

 

 


    ԱՍՏՂԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ

    Արմեն Գուլակյանի ստեղծագործական կենսագրության ամենաարգասավոր մի փուլը պիտի համարել 1933-1934 թթ. թատերաշրջանը։ Տարվա առաջին կեսին Շեքսպիրի հետ անդրանիկ ռեժիսորական հանդիպումը՝ «Մակբեթը»,...

    , |3 Հոկտեմբեր 2022,16:31