1389352177_peramuzesiՍտամբուլի Բեյօղլու թաղամասի «Pera» թանգարանային կենտրոնում հունվարի 24-ին մեկնարկելու է ադրբեջանական կինոյի «Bu Kino Çox Gözal» փառատոնը:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը` հղում անելով Pera Muzesi կայքին, փառատոնի շրջանակներում, որն անցկացվելու է թուրքական մեգապոլիսում Եվրոպական ադրբեջանական ընկերության (The European Azerbaijan Society, TEAS) կազմակերպչական օժանդակությամբ, հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվի ադրբեջանցի կինեմատոգրաֆիստների ութ կինոնկար:

Ծրագրում ընդգրկված են «Arşın Mal Alan», «Yarasa», «Buta», «Qala», «40-cı qapı», «Müqəddəs heyvan», «Çovqan» и «Çölçü» ֆիլմերը: Փառատոնը կավարտվի փետրվարի 2-ին: