HR_ROBERT_REDFORD_SHOT_03_050a_a_l«Սանդենս» կինոփառատոնի մեկնարկից հետո դրա հիմնադիրներից և գաղափարական ոգեշնչողներից մեկը` դերասան և ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ուզում է հեռանալ փառատոնի հետ կապված գործերից:

«Երբեմն պետք է փոխել ղեկավարներին, դա վերաբերում է նաև ինձ: Ինձ, իհարկե, դուր է գալիս մեր հաջողությունը, բայց կարծես առաջ մթնոլորտն այստեղ ավելի լավ էր,- ափսոսանք է հայտնել Ռեդֆորդը:- Փառատոնն այլևս այն չէ, ինչպիսին եղել է նախկինում, և ինձ դա դուր չի գալիս»: Ռեդֆորդն ասել է նաև, որ մտադիր է թողնել ևʹ պրոդյուսերությունը, ևʹ ռեժիսուրան, որպեսզի ավելի շատ նկարահանվի կինոյում:

Ռոբերտ Ռեդֆորդը 77 տարեկան է: Նա առաջին անգամ անկախ կինոյի Utah/US փառատոնն անցկացրել է 1978 թ. օգոստոսին Սոլթ-Լեյք սիթիում: Մի քանի տարի անց փառատոնը վերանվանվել է «Սանդենս» («Բութչ Քեսսիդի և Սանդենս Քիդ» կինոնկարում Ռեդֆորդի հերոսի անունն է): Այժմ Ռեդֆորդը «Սանդենսի» տնօրենների խորհրդի նախագահն է և փառատոնի ծրագիրը կազմողների խորհրդատուն:

Անակախ կինոյի «Սանդենս» 30-րդ հոբելյանական փառատոնն անցկացվում է ս.թ. հունվարի 16-26-ը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ