paradj_stillXX դարի մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձին և գործունեությանը նորովի անդրադարձող «Փարաջանով» գեղարվեստական ֆիլմը, անցնելով փառատոնային հաջողված ճանապարհ, գրանցեց իր հերթական հաջողությունը: Ֆիլմն արժանացել է ՀՀ պետական  մրցանակի:

Ֆիլմի գլխավոր դերակատար, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը մրցանակի համար ուրախ է և այն մեծ պատիվ է համարում:

«Պետական մրցանակի հանձնման արարողությունը պետք է տեղի ունենար հունվարի 23-ին, սակայն այն հետաձգվել է և կկայանա մարտին»,- տեղեկացրեց Ավետիքյանը:

Մեծ հետաքրքրություն առաջացրած այս ֆիլմի համաշխարհային պրեմիերան A խմբի փառատոների շարքում կայացել է 2013 թ. հուլիսին Կարլովի Վարիի փառատոնում: Հայաստանում կինոսերներն այն  դիտելու հնարավորություն են ունեցել միայն հուլիսին` 10-րդ «Ոսկե ծիրան» փառատոնի փակման ժամանակ:

Ավետիքյանը, անդրադառնալով ժապավենի` երևանյան կինովարձույթում հայտնվելու երկարաձգման փաստին (կինովարձույթը նախանշված էր 2014-ի հունվարին), նշեց, որ ֆիլմն  ամենայն  հավանականությամբ մեծ էկրանին կհայտնվի մարտի երկրորդ կեսին:

Հայաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան և Վրաստանը «Փարաջանովի» համաարտադրող երկրներն են, սակայն մինչ այժմ ֆիլմը հայտնվել է միայն ուկրաինական կինովարձույթում  (2013 թվականի հոկտեմբերից):

Ֆրանսիայում կինովարձույթում հայտնվելու դժվարությունները ռեժիսորը բացատրում է այն հանգամանքով, որ իրենք ակնկալում են ավելի մեծ թվով փառատոների մասնակցություն: Ավետիքյանի խոսքով` Ֆրանսիայում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ֆիլմը գարնան վերջին կամ ամռան սկզբին, մինչդեռ Մոսկվայում ֆիլմի պրեմիերան նախատեսվում է փետրվարին:

«Փարաջանովը» այս տարի ևս կշարունակի մասնակցել մի շարք փառատոների: Փետրվարին ֆիլմը կմասնակցի Ռուսաստանի  Խանտի Մասիյսկ քաղաքում կայանալիք «Дух огня» կինոփառատոնին:

http://www.youtube.com/watch?v=L5wlhiaKl8E
Տ․Գ․