Berlinale1«Ոսկե արջի» համար պայքարելու է 20 կինոնկար: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով փառատոնի մամլո ծառայությանը:

Մրցանակին հավակնելու են, մասնավորապես, ամերիկացի Ռիչարդ Լինքլեյսթերի «Պատանեկություն», ֆրանսիական կինեմատոգրաֆի լեգենդ, 91-ամյա Ալեն Ռենեի «Սիրել, խմել և երգել» կինոնկարները: Հիմնական ծրագում նաև ֆրանսիացի Ռաշիդ Բուշարեբի նկարահանած «Թշնամու ուղին» է, ճապոնական «Փոքրիկ տունը» և ամերիկյան «Բարձունքում» կինոնկարները, ինչպես նաև հույն Յանիս Էկոնոմիդեսի «Ստրատները»:

Գերմանական կինեմատոգրաֆը ներկայացվելու է 4 ֆիլմով.  Դոմինիկ Գրաֆի «Սիրեցյալ քույրերը» պատմական ժապավենը, Դիտրիխ Բրյուգեմանի «Ճամփաբաժանը» , Էդվարդ Բերգերի «Ջեկը», ինչպես նաև «Աշխարհների միջև» դրաման, որը պատմում է Աֆղանստանում գերմանացի զինվորների ծառայության մասին:

Բացի այդ, մրցութային ծրագրում ընդգրկված են ֆիլմեր Արգենտինայից, Նորվեգիայից, Ավստրիայից, Իսպանիայից և Չինաստանից: Փառատոնը կբացվի ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդաբեշտ» կատակերգությամբ: Ժյուրին գլխավորում է ամերիկացի պրոդյուսեր և սցենարիստ Ջեյմս Շամուսը, որ հայտնի է «Սապատավոր լեռը» աշխատանքով:

64-րդ Բեռլինի կինոփառատոնն անցկացվելու է փետրվարի 6-16-ը:

«Կինոաշխարհ»