947130758Ինչպես հաղորդում են լատինամերիկյան ԶԼՄ-ները, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գտել է իր երկրում հանցավորության բարձր մակարդակի բացատրությունը. դա կարող է կապված լինել այն սերիալների հետ, որոնք հեռարձակվում են հեռուստատեսությամբ:

«Մենք խաղաղ մշակույթ ենք ստեղծելու»,- հայտարարել է Մադուրոն: Առայժմ, նրա խոսքով, հեռուստաալիքները հարստանում են այն սերիալներով, որոնց գլխավոր հերոսները սպանում են մարդկանց և այդուհանդերձ մատուցվում որպես հերոս:

«Քանի միլիոն մարդ է տեսնում դա: Տղաներ, աղջիկներ, երիտասարդներ: Ինչպիսին են (նրանց վրա) ազդեցության և մարդասպանների հերոսի վերածվելու հնարավորությունները»,- ընդգծել է Մադուրոն:

Նա նաև հրահանգ է տվել հաղորդակցությունների նախարար Դելսի Ռոդրիգեսին վերսստուգել հեռուստածրագրերի բովանդակությունը:

Ըստ պաշտոնական տվյալների` 2013 թ. սպանությունների թիվը Վենեսուելայում կազմել է 39` 100 հազար բնակչի հաշվով: Իսկ անկախ Observatorio Venezolano de Violencia կազմակերպությունն այլ թիվ է նշում` 79 սպանություն 100 հազար բնակչի հաշվով, ինչը իշխանությունները հերքում են:

Նյութն ամբողջությամբ  կարդացեք այստեղ