NK-16«Թևանիկը» ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի Արցախյան պատերազմին երկրորդ անդրաձարձն է` խաղարկային ժանրով ։ Այն կյանքի կկոչվի լիտվացի կինոգործիչների հետ համագործակցությամբ՝ դառնալով Արցախյան պատերազմին նվիրված առաջին հայ-լիտվական համատեղ արտադրության ֆիլմը։

NK-9«Նախորդ գարնանը «Ընդհատված մանկություն» ֆիլմը Կաննի կինոշուկայում ներկայացնելը բազում գործնական ծանոթությունների ու կապերի հաստատման հիանալի առիթ էր։ Հենց այդ հնարավորությունն օգտագործելով` հարյուրից ավելի կինոարտադրող, պրոդյուսերական և այլ ընկերությունների ու անհատների հետ երկարատև բանակցությունների շնորհիվ ձեռք բերեցինք «Թևանիկը» լիտվացիների հետ ավարտին հասցնելու պայմանավորվածությունը։ Ֆիլմի համապրոդյուսերն է Կեստուտիս Դրազդաուսկասը»,- ուրախությամբ նշեց ռեժիսորը։

NK-7

Նրա խոսքով՝ լիտվական կողմն իրականացնելու է հատուկ էֆեկտների, տիտրերի, պատկերի աշխատանքները, բացի այդ, ֆիլմի երաժշտությունը հեղինակելու է լիտվացի կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը։ «Ի սկզբանե մտադիր չէի ֆիլմի համար հայկական երաժտություն ընտրել։ «Թևանիկն» առավելաբար եզրագծին հայտնված մարդկանց մասին է, պատերազմի պատմություն է, իսկ դա համամարդկային է, հետևաբար ամենևին պարտադիր չէ հայկական երաժշտության առկայությունը»,- տեղեկացրեց Ջիվան Ավետիսյանը։

NK-180 րոպե տևողությամբ ֆիլմի աշխատանքներն ընթանում են նախապես ծրագրածի համաձայն և ներկայումս ձայնային աշխատանքներն ամբողջացնելու փուլում են։ Մինչև այսօր արված աշխատանքի ֆինանսավորման համար ռեժիսորը հատուկ երախտագիտությամբ նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների, Մասիս Բաղդասարյանի աջակցությունը և ընդգծեց, որ մի քանի տասնյակ հայորդիներ նույնպես հարկ են համարել սեփական միջոցներից տրամադրել «Թևանիկին»։ Ֆինանսական խնդիրները վերջնականապես լուծելու պարագայում «Թևանիկը» կինոսիրողին կհասնի 2014 թվականի մայիսին։

Նանա Պետրոսյան

NK-6

NK-8