Էմիր Կուստուրիցայի նոր ֆիլմի պրեմիերան կկայանա 2015 թ.՝ Կաննում
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի նոր՝ «Հարդագողի ճանապարհին» ֆիլմը 2015թ. մայիսին կներկայացվի Կաննի կինոփառատոնում։ Այս մասին, ինքը ռեժիսորն ասել է ИТАР-ТАСС-ի թղթակցին տված հարցազրույցում: Կուստուրիցան նախատեսում է ֆիլմն ավարտել 2014 թ. վերջին, իսկ պրեմիերան կկայանա 2015 թ. մայիսին՝ Կաննում: Ֆիլմում՝ կնոջ գլխավոր դերը կատարում է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելլուչին, իսկ գլխավոր հերոսի դերը կխաղա հենց ինքը Կուստուրիցան: Կինոնկարը պատմում է մի զինվորի մասին, որը պատերազմից հետո որոշում է դառանալ վանական: Բելլուչին հանդես է գալիս նրա սիրեցյալի դերում՝ կատարելով կիսասերբ-կիսաիտալացի կնոջ դեր: Ֆիլմում, սակայն, հերոսուհին խոսելու է սերբերեն։
Ֆիլմի սցենարի հեղինակներն են Կուստուրիցան եւ նրա դուստրը՝ Դունյան: Ավելի վաղ, ռեժիսորը հայտնել էր, որ ֆիլմի սյուժեի հիմքում առակա են նաեւ իրական պատմություններ: Ըստ նրա, Բելլուչիի հերոսուհին պատերազմի տարիներին լրտես է եղել: Նա փորձում է գլխավոր հերոսի միջոցով հայթայթել փաստաթղթեր, ինչի արդյունքում էլ նրանց միջեւ սկսվում է սիրավեպ:
Աղբյուրը՝ lenta.ru