despicableme22013 թ. գանձարկղահավաքը Մեծ Բրիտանիայում նվազել է նախորդ տարվա համեմատությամբ: Ինչպես նշում է Variety հրատարակությունը, սա առաջին դեպքն է 10 տարվա ընթացքում:

Ֆիլմերի բերած ընդհանուր շահույթը վաձույթում հասել է 1,92 մլրդ դոլարի, ինչը համաշխարհային գանձարկղահավաքի 6 տոկոսն է կազմում և եվրոպական գանձարկղահավաքի` 19 տոկոսը:

Ամենահաջողակ նախագիծը դարձել է «Անպիտան ես 2» մուլտֆիլմը, որ Մեծ Բրիտանիայում վաստակել է ավելի քան 77 մլն դոլար: Երկրորդ տեղում են «Թշվառները»` 66 մլն դոլար արդյունքով, երրորդ տեղում` «Երկաթե մարդ 3»-ը, որ հավաքել է 60,8 մլն դոլար:

Չնայած շահույթի նվազմանը` բրիտանական կինոշուկան մնում է չորրորդն աշխարհում` զիջելով միայն ԱՄՆ-ին, Չինաստանին և Ճապոնիային:

Աղբյուրը` Variety