դիսնեյԴեկտեմբեր 5-ին նշվեց ամերիկացի մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյի (Walt Disney) ծննդյան 112-ամյակը: Լեգենդար արվեստագետի մուլտֆիլմերով կրթվել ու մեծացել են սերունդներ:

կռօլ1.1927թ. Ուոլտ Դիսնեյը ստեղծել է «Օսվալդ Ճագարը»  մուլտֆիլմը: Մերօրյա հանդիսատեսին  այս անվանումը անհայտ է, սակայն այն էկրան դուրս բերեց հայտնի Միկի Մաուսին, որը հետագայում դարձավ «Դիսնեյ» ստուդիայի շատ մուլտֆիլմերի հերոսը:

ճերմակ2«Ճերմակաձյունիկն ու յոթ թզուկները» մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 1937թ.: «Ուոլտ Դիսնեյ»  ստուդիայի նոր աշխատանքն  անմիջապես արժանացել է դրական արձագանքների: Հայտնի մուլտիպլիկատորն այնպես էր ներկայացրել սիրված հեքիաթը, որ երեխաներից բացի  դիտում էին  նաև մեծերը: Դիսնեյը կարողացավ  ապացուցել, որ լիամետարժ մուլտֆիլմերը կարող են դառնալ  ընտանեկան դիտման հաճելի ֆիլմեր:

փինոկիօ31940 թ. «Ուոլտ Դիսնեյ» ստուդիան   թողարկել է  «Փինոկիոն»: Այն նոր թռիչք էր մուլտիպլիկացիայում` աշխատանքի ընթացքում սկսվել է կիրառվել գունավորման նոր մեթոդը:

բեմբի4«Բեմբի» մուլտֆիլմը նկարվել է 6 տարվա ընթացքում` 1936-1942 թթ.: Բայց արդյունքը արդարացրել է ներդրված ջանքերը: Այն անմիջապես դարձել է հայտնի ու սիրված:

մոխրոտը5                      Դիսնեյյան «Մոխրոտիկը» էկրան է բարձրացել  1950 թ.:

ալիսա61951 թ. «Ուոլտ Դիսնեյ» ստուդիան թողարկել է  «Ալիսան հրաշքների աշխարհում» լիամետրաժ մուլտֆիլմը:

101 դոլմատ7Բարի ու զվարճալի «101 դոլմատինցիները»  մուլտֆիլմը վարձույթ է մտել 1961 թ. հունվարի 25-ին: Պրեմիերայից հետո տեղի են  ունեցել նոր պրեմիերաների շարք տարբեր տարիներին` 1969, 1979, 1985 և 1991 թթ.:

Աղբյուրը` http://7days.ru/article/cinema/7-kultovykh-multfilmov-uolta-disneya/2