51567Հայտարարվել են «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակաբաշխության հավակնորդները: Մրցանակաբաշխության 71-րդ հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2014 թ. հունվարի 12-ին Լոս անջելեսում: Այս մասին տեղեկացնում է «Կինո-տեատրը»: 

Ամենից մեծ թվով անվանակարգերով են առաջադրվել Սթիվ Մակքուինի «Ստրկության 12 տարի» և Դևիդ Օ. Ռասսելի «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմերը: Երկուսն էլ մրցանակի են առաջադրվել 7  անվանակարգերով:

51570

Անվանակարգերի թվով երկրորդ տեղում է Ալեքսանդր Փեյնի «Նեբրասկան»: Կինոնկարի գլխավոր հերոսը մի  հարբեցող է, որ միլիոն է շահել: Նա որդու հետ Մոնտանայից մեկնում է Նեբրասկա, որպեսզի ստանա շահումը:

51569

Լավագույն դրամատիկական ֆիլմի կոչման համար պայքարելու են «Գրավիտացիան», «Նավապետ Ֆիլիպսը», «Ստրկության 12 տարին», «Մրցավազքը» և «Ֆիլոմենան»: Լավագույն դրամատիկական սերիալի ճանաչման են հավակնում «Ամեն տեսակ արատները», «Դաունթոն աբբայությունը», «Լավ կինը», «Թղթե տնակը» և «Սեքսի վարպետները»:

«Լավագույն կատակերգական ֆիլմ կամ մյուզիքլ» անվանակարգով ներկայացված են «Խարդախություն ամերիկյան ձևով», «Նա», «Լյուին Դևիսի ներսում», «Նեբրասկա», «Ուոլ սթրիթի գայլը» կինոնկարները: Որպես լավագույն մինի սերիալ առաջադրված են «Սարսափների ամերիկյան պատմություն. Շաբաշ», «Աշտանակներից անդին», «Պարեր եզրին», «Լճի բարձունքը» և «Սպիտակ թագուհի» աշխատանքները:

Աղբյուրը` «Կինո-տեատր»