ձյունՀամացանցում հայտնվել է Գրեգ Արակիի «Ձնահողմի սպիտակ թռչունը» ֆիլմի թրեյլերը: Կինոնկարի  պրեմիերան կկայանա  «Սանդենս»  անկախ կինոյի  միջազգային փառատոնի օրերին` հունվարի  16-26-ը:  Ֆիլմը նկարված է Լորա Կասիշկեի  համանուն  ստեղծագործության  հիման վրա և պատմում է  երիտասարդ կնոջ (Շեյլի Վուդլի) կյանքի մասին,  թե ինչպես է այն շրջվում , երբ  հանկարծակի և առեղծվածային պայմաններում անհետանում է նրա մայրը (Եվա Գրին):   Աստղային  դերասանական խումբն ու  գեղեցիկ սյուժեն  ֆիլմի համար   մեծ ապագա են խոստանում:


Աղբյուրը` Բյուրո 247