«Վերադարձ» դրաման նվիրված է 1954 թ. իրադարձություններին, երբ 71-ամյա Շանելը որոշեց վերադառնալ նորաձևության աշխարհ: Կոկո Շանելի դերը խաղում է Չառլի Չապլինի դուստրը` Ջերալդին Չապլինը: Երկրորդական դերերը խաղում են Ռուպերտ Էվերետը և մոդելներ Արիել Դոմբալը և Հայդի Մաունթը:

«Վերադարձ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Chanel Métiers d’Art շոուում: