ht_house_of_cards_jef_131217_16x9_608Սպիտակ տան ղեկավարը առաջարկ է ստացել ոչ մեծ դեր խաղալու «Թղթե տնակ» սերիալում: Նախագահը խուսափել է որոշակի պատասխանից, սակայն իր համակրանքն է արտահայտել գլխավոր հերոսի նկատմամբ:

Դա տեղի է ունեցել Սպիտակ տան ղեկավարի և մեդիակորպորացիաների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Տեսանյութը` այդ հանդիպման դրվագներով, տեղադրված է CBS News կայքում:

Օբաման հարցրել է Ռիդ Հասթինգսին` Netflix ցանցի գլխավոր տնօրենին, որ հեռարձակում է «Թղթե տնակը», չի՞ բերել արդյոք սերիալի նոր սեզոնի խտասկավառակը:

«Հետաքրքիր է, գուցե բերե՞լ եք «Թղթե տնակի» ազդօրինակները [նոր սեզոնի]»,- հարցրել է նախագահը` հարուցելով հավաքվածների ծիծաղը, որոնց մեջ են եղել Apple-ի և Yahoo-ի ղեկավարներ Թիմ Քուքը և Մարիսա Մայերը:

Հասթինգսն ասել է, որ չի բերել, որից հետո առաջարկել է Օբամային մի փոքր դեր խաղալ այդ նախագծում: Սպիտակ տան ղեկավարը ոʹչ ընդունել է, ոʹչ էլ մերժել առաջարկը, բայց իր համակրանքն է արտահայտել «Տնակի» գլխավոր հերոս Ֆրենկ Անդերվուդի նկատմամբ (Քևին Սփեյսի):

Նա նաև ցանկություն է հայտնել, որ իր վարչակազմի գործընկերները «նույնքան արդյունավետ անողոք» լինեն, որքան Սփեյսիի պերսոնաժը:

«Թղթե տնակի» պրեմիերան կայացել է 2013 թ. փետրվարի 1-ին: Սյուժեն պտտվում է կոնգրեսմեն Ֆրենկ Անդերվուդի շուրջը, որը փոխնախագահին օգնել է դառնալու Սպիտակ տան ղեկավարը: Այդ ծառայության դիմաց խոստացված պետքարտուղարի պաշտոնն արդպես էլ Անդերսոնին չի հասնում: Գլխավոր դերերում են Քևին Սփեյսին, Ռոբին Ռայթը  («Վիշապի դաջվածքով աղջիկը») և Ռունի Մարան (սերիալ «Սարսափների ամերիկյան պատմություն»): Սերիալն ընտրվել է որպես «Ոսկե գլոբուսի» հավակնորդ: Երկրորդ սեզոնը մեկնարկելու է Netflix-ով 2014 թ. փետրվարի 14-ին:


Աղբյուրը` firstnews.ru