Ջորջ Քլունին մրցելու է Բեռլինալեում
Ջորջ Քլունիի նոր ֆիլմը` «Գանձեր որոնողները», մասնակցելու է 64-րդ Բեռլինի կինոփառատոնում: Պատմաբանները, որոնք առճակատում են նացիստների դեմ, ամենայն հավանականությամբ իրենց հետ կտանեն ևս մի գանձ` «Ոսկե արջը»:
Ջորջ Քլունիի նոր ռեժիսորական աշխատանքը` «Գանձեր որոնողները» պատմական դրաման, մասնակցելու է 64-րդ Բեռլինի կինոփառատոնի հիմնական մրցույթին:
Ֆիլմը, որի հիմքում Ռոբերտ Մ. Էդսելի «Հուշարձան մարդիկ. դաշնակից հերոսները, նացիստական գողերը և պատմության մեջ ամենամեծ մրցավազքը գանձերի համար» գիրքն է, պատմում է պատմաբանների, արվեստաբանների և թանգարանային մասնագետների հատուկ խմբի մասին, որոնք որոնում են Երկրորդ համաշխահային պատերազմի ժամանակ նացիստների առևանգած արվեստի ստեղծագործությունները:
Բացի Քլունիից, ֆիլմում խաղում են Մեթ Դեյմոնը, Քեյթ Բլանշետը, Բիլ Մյուռեյը, Ջոն Գուդմանը, Ժան Դյուժարդենը:
Ի դեպ, անցած շաբաթ հայտնի դարձավ փառատոնի բացման ֆիլմը` Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդաբեշտ» հյուրանոցը»:
Փառատոնը կանցկացվի Բեռլինում 2014 թ. փետրվարի 6-16-ը:
Աղբյուրը` http://buro247.ru/culture/cinema/dzhordzh-kluni-poboretsya-za-glavnyy-priz-berlinal.html