newsimg37983Սթիվեն Սփիլբերգը  և DreamWorks Animation ստուդիայի ղեկավար Ջեֆրի Կատցեբերգը 10-ական մլն դոլար են նվիրաբերել Ամերիկայի կինոակադեմիային պատկանող Կինոյի թանգարանին: Այդ մասին հաղորդվում է պաշտոնական մամլո հաղորդագրությունում:

Այդ փաստաթղթում  նշված է, որ ի նշան երախտագիտության նման առատաձեռնությանը` թանգարանի երկու սրահները կանվանակոչվեն ի պատիվ մեկենասների: «Ինձ համար մեծ բավականություն է Ջեֆրիի հետ օգնել թանգարանի շինարարությանը, որը արժևորելու, տարածելու և պահպանելու է կինեմատոգրաֆի գլուխգործոցները»,- մեկնաբանել է իր որոշումը Սփիլբերգը:

Ի դեպ, նոր Կինոյի թանգարանի համար հանգանակությունն ընկերությունը սկսել է 2012 թ.:  Նախատեսվում է հավաքել մոտ 300 մլն դոլար: Այդ գումարի կեսն արդեն հավաքված է:

Ընկերության ղեկավարները հոլիվուդյան նշանավոր դերսաններ  Թոմ Հենքսը և Անետ Բենինգն են:

Աղբյուրը` The Academy of Motion Picture Arts and Sciences

Ըստ` http://www.kinonews.ru/news_37983/