Սթիվեն Սփիլբերգը «Նապոլեոնը» տվեց Բազ Լուրմանին
Սթիվեն Սփիլբերգը հրաժարվել է «Նապոլեոնը» նկարահանելուց (ըստ Ստենլի Կուբրիկի սցենարի): HBO ալիքը Բազ Լուրմանին է առաջարկել զբաղեցնելու ռեժիսորի աթոռը:
Պատմական դրաման գրավիչ ժանր է, և բոլորը մատնանշում են, որ առաջիկա տարիներին հենց այդ ժանրով հանդես կգան Հոլիվուդի հին դպրոցի գործիչները:
Կես տարի առաջ Սթիվեն Սփիլբերգը հայտարարեց, որ ձեռնամուխ կլինի Նապոլեոն Բոնապարտի մասին մինի սերիալի նկարահանմանը: Սերիալի հիմքում պետք է ընկած լինի Ստենլի Կուբրիկի սցենարը, որը երկար ժամանակ տարված է այդ երևելի քաղաքական դեմքի մասին կինո նկարելու գաղափարով:
Բայց այսօր Սփիլբերգի ներկայացուցիչները հերքում են այդ տեղեկությունը: Ըստ վերջին տվյալների` հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմի նկարահանումը կստանձնի ամերիկյան կինեմատոգրաֆում «քեմփ» ժանրի գլխավոր ներկայացուցիչ, ռեժիսոր Բազ Լուրմանը: HBO ալիքի հետ Լուրմանի պայմանագիրը կստորագրվի մոտ ժամանակներս:
Աղբյուրը` http://buro247.ru/culture/cinema/spilberg-otdal-napoleona-lurmanu.html