ՌԴ կառավարությունը կինոյի պետական աջակցության բարելավման առաջարկություններ է պատրաստում
Նորություններ |21 Նոյեմբեր 2013,07:28 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրի կառավարությանը պատրաստել և 2014 թ. փետրվարի 15-ին ներկայացնել Ռուսաստանում կինոարդյունաբերության, կինովարձույթի և կինոցուցադրության պետական աջակցության համակարգի հետագա կատարելագործման առաջարկություններ: Այս մասին նոյեմբերի 19-ին հաղորդել է Կրեմլի կայքը:
Այդ ժամկետում պետք է պատրաստվեն հայրենական կինեմատոգրաֆիական ժառանգության պահպանման առաջարկությունները: Պատասխանատու է նշանակվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
РИА Новости http://ria.ru/culture/20131119/978135911.html#ixzz2lG8WXoHO