976051781Պետդումայի փոխխոսնակ Լյուդմիլա Շվեցովան առաջարկել է օրենք մշակել մանկական կինոյի աջակցության մասին և այդ փաստաթղթով պարտավորեցնել հեռուստաալիքներին եթերային ժամերի մի մասն անվճար տրամադրել մանկական հաղորդումներին:

«Մենք բազմիցս ենք ասել, որ անհրաժեշտ է առանձին օրենք, որը կկանոնակարգի հոգևոր, գեղագիտական և բարոյական դաստիարակության, հայրենասիրական դաստիարակության հարցերը: Այժմ երկրի մակարդակով ջանքեր են գործադրվում առհասարակ երկրում դաստիարակչական աշխատանքի հայեցակարգ ստեղծելու ուղղությամբ: Ինձ թվում է, որ այդ հարցադրման համատեքստում կարելի է մտածել մանկական կինոյի աջակցության մասին օրենք ստեղծելու մասին: Գուցեև դրա մեջ ներառել նաև թատրոնն ու մանկական գրականությունը»,- ասել է Շվեցովան Պետդումայում անցկացված «կլոր սեղանի» ընթացքում:

Պատգամավորի կարծիքով` ցանկալի է փաստաթղթում ամրագրել նորմեր, որոնք կպարտավորեցնեն դաշնային հեռուստաալիքներին եթերի մի որոշակի հատված անվճար հատկացնել մանկական հաղորդումներին:

«Եթե հեռուստաալիքից պահանջվի եթերի 15, 20, 25%-ը տրամադրել երեխաներին, ապա մանկական ծրագրեր գնելու և պատվիրելու ցանկություն կառաջանա»,- ասել է փոխխոսնակը:

Պետդումայի մշակույթի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Ելենա Դրապենկոն նշել է, որ կոմիտեն պաշտպանելու է Շվեցովայի առաջարկությունները:

РИА Новости http://ria.ru/culture/20131111/976044993.html#ixzz2kjQCOiB8