Ուես Անդերսոնի «Հոթել «Գրանդ Բուդապեշտը»` Բեռլինի փառատոնի բացման ֆիլմ
Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի (Wes Anderson) «Հոթել «Գրանդ Բուդապեշտ» (The Grand Budapest Hotel) նոր կինոնկարով կմեկնարկիվի Բեռլինի միջազգային 64-րդ կինոփառատոնը, որը կանցկացվի 2014 թ. փետրվարի 6-16-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ին` հղումը կատարելով փառատոնի պաշտոնական կայքին:
Կինոնկարը պատմում է լեգենդար դռանապանի` Գուստավի (Ռայֆ Ֆայնս) պատմությունը, որը XX դարի առաջին կեսին աշխատում էր եվրոպական հայտնի հյուրանոցում: Ֆիլմում, հենց նրա միջոցով էլ ներկայացվում են Եվրոպան ցնցած իրադարձությունները երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում: Ֆիլմի սցենարը գրել է Ուես Անդերսոնը: Կինոնկարում ընդգրկված է հրաշալի աստղային դերասանական կազմ` Ռայֆ Ֆայնս, Սիրշա Ռոնան, Ջուդ Լոու, Ուիլյամ Դեֆո, Թիլդա Սուինթոն, Բիլլ Մյուրեյ, Էդրիան Բրոուդի և այլք: Անդերսոնի կինոնկարները բազմիցս ներկայացվել են Կաննի և Բեռլինի կինոփառատոներում, «Օսկարի» և Բրիտանական կինոկադեմիայի մրցանակներին: Նրա «Լուսնկայի թագավորություն» ֆիլմով բացվել է Կաննի 65-րդ կինոփառատոնը:
http://www.youtube.com/watch?v=1Fg5iWmQjwk