915865528«Ասոշիեյթեդ պրեսս» գործակալությունը հաղորդում է, որ շվեդական կինոթատրոնները ֆիլմերի վարկանիշի նոր համակարգ են ներդնում. որքանով են դրանք հետևում սեռերի հավասարության սկզբունքին:

Համակարգն արդեն ներդրվել է չորս կինոթատրոնում: Այն հիմնվում է այսպես կոչված Բեկդելի թեստի վրա:  Այս թեստն իր անվանումը ստացել է ի պատիվ ամերիկացի նկարչուհի Էլիսոն Բեկդելի, որի կոմիկսներից մեկում է հենց առաջադրվել թեստի հայեցակարգը: Ըստ դրա չափանիշների` ֆիլմը կարող է բարձր վականիշ ունենալ, եթե նրանում  առնվազն երկու իգական սեռի անուն ունեցող գործող անձ կա, որոնք խոսում են միմյանց հետ, ընդ որում նրանց խոսակցության թեման տղամարդը չէ:

«Մատանիների տիրակալի», «Աստղային պատերազմների» բոլոր մասերը, ինչպես նաև այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Սոցիալական ցանցը», «Քրեական ընթերցվածքը» և գրեթե բոլորը, բացի մեկից` «Հարիի Փոթերից», ճռնչալով տապալվում են` չդիմանալով այս քննությանը»,- ասում է Էլեն Տեյլեն` «Bio Rio» կինոթատրոնի տնօրենը, որում կիրառվում է այս վարկանիշը:

Նրա խոսքով` հանդիսատեսի մեծ մասը դրական է վերաբերվում նորամուծությանը, իսկ ոմանք ասում են, որ վարկանիշը «բացեց իրենց աչքերը»` հնարավորություն տալով տեսնելու այն, ինչ մինչ այս չեն նկատել:

Ֆիլմերի գնահատումը ըստ գենդերային հավասարության չափանիշի նման առաջին նախաձեռնությունը չէ այս երկրում, որը հայտնի է հանդուժողականության սկզբունքներին հետևողականորեն հետևելով: Այսպես, Շվեդիայում գոյություն ունի գովազդի գծով օմբուդսման, որը, ի թիվս այլոց, հետևում է նաև, որ գովազդային հոլովակներում չօգտագործվեն «կիսամերկ կանանց պատկերներ, եթե դրա համար, բացի ուշադրություն գրավելուց, ուրիշ պատճառ չկա»:
РИА Новости http://ria.ru/culture/20131106/975026358.html#ixzz2jtK8CwcU