Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի Բարեգործական հիմնադրամը 3 միլիոն դոլար է հատկացրել Վայրի բնության պահպանության համաշխարհային ֆոնդին` Նեպալում վագրերի թվաքանակի ավելացման ծրագրին: Դրամաշնորհը ուղղվելու է վագրերի որսգողության դեմ պայքարին, անվտանգ բազմացմանը, ինչպես նաեւ տարածքի էկոլոգիական միջանցքների վերականգնմանը:

Ձեռնարկված միջոցառումները կապահովեն համապատասխան պայմաններ  վագրերի թվաքանակը  մինչեւ 2022թ.  կրկնապտկելուն: Հիշեցնենք, որ մոտավոր հաշվարկներով, վայրի բնության մեջ վագրերի թվաքանակը  3,2 հազար է: Դերասանի կողմից արված նախորդ ներդրումները մեծապես նպաստել են վագրերի թվաքանակի ավելացմանը Նեպալի արգելոցում: