kinopoisk.ru-Saint-Laurent-2235541Սիրո և հաջողության մասին. ևʹ Բերտրան Բոնելլոն, ևʹ Ջալիլ Լեսպերը գրեթե միաժամանակ ֆիլմ են նկարել` նվիրված Իվ Սեն-Լորանին:

Եկող տարի լայն էկրան կբրաձրանա միանգամից երկու ֆիլմ Իվ Սեն-Լորանի մասին, ընդ որում` ոչ մեծ ընդմիջումով: Առաջինը` Ջալիլ Լեսպերի ռեժիսորական աշխատանքը,  հանդիսատեսը կտեսնի հունվարի 8-ին: Երկրորդը` 1960-70-ական թթ. լեգենդերար դիզայների գործունեության ծաղկման շրջանի մասին և գլխավոր դերում Գասպար Ուլյելի կատարմամբ, էկրաններին կհայտնվի մայիսին: Այն նկարահանել է Բերտրան Բոնելլոն:

Լեսպերն ամբողջ ֆիլմը նվիրել է սիրուն. ռեժիսորը զգուշությամբ ու խորությամբ է մոտեցել Սեն-Լորանի և Պիեռ Բերժեի` նրա ընկերոջ ու բիզնեսի գործընկերոջ հարաբերություններին: Իվի դերը խաղում է Պիեռ Նինին, իսկ նրա ընկերոջ Պիեռի դերը` Գիյոմ Գայենը:  Կինոնկարի գործողությունները ծավալվում են 1958 թ., երբ կուտյուրեն աշխատում էր որպես Christian Dior տան ղեկավար: Կինոնկարի թրեյլերը սկսվում է Լորանի նոր նշանակման կապակցությամբ մամլո ասուլիսից և լրագրողների սուր հարցերից` ուղղված երիտասարդ ստեղծագործողին: «Չե՞ք կարծում, որ Դուք շատ երիտասարդ եք Ֆրանսիայի ամենամեծ նորաձևության տունը կառավարելու համար»,- հարցնում է մեկը: «Ինչո՞վ կզարմացնեք մեզ առաջին ցուցադրությամբ»,- վրա է տալիս մի ուրիշը…  Եվ մամուլի գրոհին անվրդով Իվն այսպես է պատասխանում. «Ես չեմ կարող նկարագրել այն ամենը, ինչ զգում եմ հիմա, բայց  կանեմ լավագույնը, ինչին ունակ եմ և կանեմ մինչև վերջ»:

laurent640

Կադր Ջալիլ Լեսպերի «Իվ Սեն-Լորան» ֆիլմից, 2014

Բոնելլոյի ֆիլմի մասին հիմա քիչ բանէ հայտնի: Դրա սյուժեն  սահմանափակված է այն երկու տասնամյակով, որոնց ընթացքում Սեն-Լորանի կարիերան գագաթնակետին  հասավ: Դիզայներն իրոք սկսեց անել այն ամենը, ինչին ունակ էր. սկզբում Christian Dior-ում, այնուհետև` սեփական Yves Saint Laurent նորաձևության տունը ղեկավարելիս, որը Պիեռ Բերժեի հետ միասին հիմնադրեց 1961 թ.:

Իվ Սեն-Լորանի ընկերն այս տարի դարձավ 83 տարեկան: Պիեռ Բերժեն հետևել է երկու ռեժիսորների աշխատանքին և եթե հավանություն է տվել Լեսպերի ֆիլմին, ապա  Բոնելլոյի ֆիլմը քննադատել է և ընդգծված հեռու պահել իրեն: Հետաքրքիր է, թե ինչպես կանդրադառնա   Yves Saint Laurent -ի հիմնադիրներից մեկի կարծիքը կինոնկարի վարձույթի վրա:

 

Աղբյուրը` http://buro247.ru/culture/cinema/skoro-na-ekranakh-film-yves-saint-laurent-ot-dzhal.html