Գիտնականներ. բռնության քանակը ԱՄՆ-ի ֆիլմերում 60 տարվա ընթացքում քառակի մեծացել է
Բռնության տեսարանների քանակը ԱՄՆ-ի` առևտրային առումով առավել հաջողված ֆիլմերում 1950-ական թթ. ի վեր աճել է գրեթե չորս անգամ, ընդ որում, ինչպես ասվում է Pediatrics ամսագրում հրապարակված հոդվածում, բռնությունն ավելի նկատելի է թափանցում առավել մեծ հանդիսատես ունեցող ֆիլմերը:
Բրեդ Բուշմանը Օհայոյի նահանգի (ԱՄՆ) համալսարանից (որն այս տարի դարձավ Շնոբելյան մրցանակի դափնեկիր այն պնդման համար, որ նրանք, ովքեր իրենց խմած են համարում, միաժամանակ գրավիչ են համարում) և նրա գործընկերները վերլուծել են 915 ֆիլմ, որոնք առավել սիրված են եղել Ամերիկայում 1950-2012 թթ.:
ԱՄՆ-ում ֆիլմերը դասակարգվում հետևյալ դասերի. G – ֆիլմեր առանց սահմանափակման, PG- երեխաներին հանձնարարվում է դիտել ֆիլմը ծնողների հետ, PG-13 – մինչև 13 տարեկան երեխաներին թույլատրվում է դիտել ֆիլմը միայն ծնողների հետ, R – մինչև 17 տարեկան պատանիներին թույլատրվում է դիտել ֆիլմը միայն ծնողների հետ: Գիտնականները նշում են, որ G-13 դասի ֆիլմերն առավել հանրաճանաչ են. հաջողված 10 ֆիլմից 7-ը պատկանել են այդ դասին:
Բացի ֆիլմերում բռնության տեսարանների քանակից, գիտնականները հետևել են` դրանք կատարվել են հրազենի կիրառմամբ, թե ոչ: Դա, գիտնականների կարծիքով, կարևոր է հայտնի հոգեբանական հետևանքի տեսանկյունից: Տեսադաշտում ատրճանակի առկայությունը կամ դրա պատկերը ստիպում է մարդկանց ագրեսիվ վարքագիծ դրսևորել: Ուստի գիտնականները ենթադրում են, որ այն տեսարանները, որոնց մեջ հրազեն է երևում, առանձնապես ուժեղ բացասական ազդեցություն կունենան լսարանի վրա:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ֆիլմերում բռնության տեսարանների քանակը 1950-2010 թթ. մեծացել է գրեթե չորս անգամ: Ընդ որում, սկսած 1985 թ., երբ հաստատվեց ֆիլմերի ներկայիս դասակարգումը, հրազենի կիրառմամբ բռնության տեսարանների քանակը չի մեծացել ֆիլմերի որևէ դասում, բացի PG-13 դասից:
Այդ դասի ֆիլմերը 1985 թ. փաստորեն նման սցենարներ չէին բովանդակում, բայց դրանց թիվն աստիճանաբար սկսել է մեծանալ մինչև 2005 թ., այնուհետև սկսել է աճել շատ ավելի արագ: 2010 թ. PG-13 դասի ֆիլմերն այդ ցուցանիշով հասել են R դասին, իսկ 2011-2012 թթ. առաջ են անցել նրանից:
РИА Новости http://ria.ru/culture/20131111/975912642.html#ixzz2kJzVQ4Jy