1402191_751659294850209_712875121_oԵրեկ` հոկտեմբերի 31-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ V «ՌեԱնիմանիա»  միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման և մրցանակաբաշխության արարողությունը:

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգի  մրցանակը շնորհվեց Մարկ Բորելի և Տիբու Շատելի «Իմ մայրիկն Ամերիկայում է և տեսել է Բաֆալո Բիլլին» (Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ) կինոնկարին:

«Դիպլոմային աշխատանք» անվանակարգի մրցանակը շնորհվեց ֆրանսիացի ռեժիսոր Սիմոն Ֆայոյին «Շփոթված երեխան» ֆիլմի համար:

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»  ճանաչվեց սերբ ռեժիսոր Անա Նիկոլա Մայդակի  «Ճագարաստան» ֆիլմը:

Լավագույն գովազդային հոլովակ ճանաչվեց գերմանացի ռեժիսորներ Կիրա Բուշորի, Աննա Հաբերմելի և Կոնստանտին Պավլովի  «Ստորջրյա սաֆարի» աշխատանքը:

Լավագույն հեռուստատեսային ուսուցողական հոլովակ ճանաչվեց արգենտինացի ռեժիսոր Մարիա Ռոզարի Կառլինոյի «Անտոնը»:

«Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգի  հաղթողը դարձավ լեհ ռեժիսորներ Կատարինա Կիեկի և Պրեմեսլավ Ադամսկու «Ուրվագիծը»:

Լև Ատամանովի անվան հատուկ մրցանակը լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմի համար ստացավ  ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «Բալետը»: Իսկ Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակը լավագույն  նկարչական լուծման համար ստացավ ամերիկացի ռեժիսոր Բիլլ Պլիմտոնի «Դավաճանությունը»: Ռոբերտ Սահակյանցի անվան հատուկ մրցանակը շնորհվեց շվեյցարացի ռեժիսոր Ջորջ Շվիցգիբլին:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը հատուկ մրցանակ` Նվարդ թագուհու արձանիկ հանձնեց էստոնացի ռեժիսոր Պրիիտ Տենդերին «Թրթուրներ կերակրողը» ֆիլմի համար:

Իսկ բրազիլացի ռեժիսոր Լուիս  Բոլոնեցի «Ռիո 2096. սիրո և ցասման պատմություն» լիամետրաժ և ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սուբոտնիկի «Ճակատամարտ» կարճամետրաժ ֆիլմերն արժանացան ժյուրիի հատուկ հիշատակման:

Բացի մրցանակաբաշխությունից, ցուցադրվեց առաջին հայկական անիմացիոն ֆիլմը` «Թռչունը» ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի:

V «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ընդհանուր հաշվով ցուցադրվել է 70 երկրների 500 ֆիլմ:

V հոբելյանական «ՌեԱնիմանիա» համընկավ հայ անիմացիոն արվեստի 75-ամյակի հետ: Այն  նշանավորվում է նաև նրանով, որ այս տարի նոյմեբերից 1-3-ն անցկացվելու է նաև  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:


Բեռլինալեն նորովի

Բեռլինի 70-րդ կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է նոր ղեկավարությամբ ու որոշ փոփոխություններով: Փառատոնը 18 տարի ղեկավարած Դիտեր Կոսլիկի փոխարեն փառատոնն այժմ...

|20 Փետրվար 2020,11:42