harutԵրեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի  ունեցավ Հարություն Խաչատյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի հանրային ցուցադրությունը: kinoashkharh.lc-ի հետ զրույցում Խաչատրյանը նշեց, որ ֆիլմը մի մասն է իր ֆիլմաշարի, որն արտագաղթի թեման է արծարծում: Ըստ նրա, յուրաքանչյուր ֆիլմում պատմվում է մի հերոսի մասին՝ ռեժիսորի, ինժեների, նկարչի, դերասանի, երգահանի: « «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»-ը տարբերվում է իմ բոլոր ֆիլմերից, քանի որ, ինչպես գիտեք, ես լուռ ֆիլմեր եմ սիրում, այսպես ասած` «պատմված պատմություններ», խոսք չեմ սիրում կինոյում, սակայն սա լրիվ ուրիշ է: Ես ցանկանում եմ արտագաղթի, մեր խնդիրների մասին խոսել կինոյի լեզվով, որպեսզի մարդն իրեն տեսնի «կողքից», եւ միգուցե ինչ-որ բան փոխվի»,-ասաց Խաչատրյանը:

http://www.youtube.com/watch?v=Oi4AT-2i5Q8

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ