Նոյեմբերի 8-ին լրացավ լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի 78 տարին: Սկսելով որպես սիրող դերասան` Դելոնը փաստորեն դարձավ Ֆրանսիայի գլխավոր աստղերից մեկը, խաղաց այնպիսի հռչակավոր ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք էին Ռենե Կլեմանը, Լուկինո Վիսկոնտին, Միքելանջելո Անտոնիոնին և այլք: Նա ստացել է Պատվավոր լեգեոնի սպայի կոչում, «Սեզար», Բեռլինի կինոփառատոնի և շատ ուրիշ մրցանակներ:

a4dd3ce706d537a9b62d87e2e833556c.0

Կադր «Վառ արևի տակ» ֆիլմից, 1960 թ.

Ալեն Դելոնը որպես դերասան ճանաչվեց «Վառ արևի տակ» ֆիլմից հետո, որը Ռենե Կլեմանը նկարել է ըստ Պատրիցիա Հայսմիթի «Տաղանդավոր միստր Ռիլլի» վեպի:  Դերասանը մեծ հաջողություն ունեցավ, քննադատները դրականորեն էին քննարկում նրա աշխատանքը: Նա արժանացավ նաև Կլեմանի բարձր գնահատականին:

Հռչակավոր ռեժիսորը նրան անվանել է դերասան` «հազվագյուտ լսողությամբ». «Դերասանների մեծ մասը յուրացնում է սոսկ այն, ինչ իրեն ձեռնտու է: Դելոնը միշտ պատրաստ է կատարել ամենաանհավանական բաներ»:

ac96294825d8a569178e55df45067acc.0

Կադր «Ռոկկոն և նրա եղբայրները» ֆիլմից, 1960 թ.

Կլեմանի հետ ունեցած հաջողությունից հետո Ալեն Դելոնը ստացավ իտալացի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի` «Ռոկկոն և նրա եղբայրները» դրամայում գլխավոր դերերից մեկը խաղալու առաջարկը: Այս ֆիլմը նույնպես մեծ ճանաչում բերեց եվրոպական հանդիսատեսի շրջանում, իսկ քննադատները Դելոնի մեջ տեսան նուրբ ու բազմապրոֆիլ դրամատիկ դերասանի: «Ռոկկոն և նրա եղբայրները» ֆիլմը երկու մրցանակ ստացավ Վենետիկի կինոփառատոնում:

80e680a469e59458b157ebc4581310a7.0

Կադր «Խավարում» կինոնկարից, 1962 թ.

Այնուհետև Ալեն Դելոնը մասնակցեց Միքելանջելո Անտոնիոնիի նշանավոր «Խավարում» նախագծին: Հույսեր կապելով Ալեն Դելոնի և Մոնիկա Վիտտիի դերասանական վարպետության հետ` ռեժիսորը նկարեց մի ֆիլմ` նվազագույն երկխոսություններով ու երաժշտության ուղեկցությամբ: Այդ ժապավենը դարձավ այն եռագրության եզրափակումը, որը սկսվել էր «Արկած» և «Գիշեր» կինոնկարներով, և արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին Կաննի կինոափառատոնում:

51a36573d8bdde4fea95049120216e80.0

Կադր «Սև կակաչ» ֆիլմից, 1964 թ.

Բարդ դրամաների շարքից հետո Ալեն Դելոնը փայլեց «Սև կակաչ» արկածային ֆիլմում, որում միաժամանակ երկու դեր խաղաց` փափկասուն ազնվական Ժյուլյենի և ըմբոստ կոմս Գիյոմ դը Սեն-Պրեի, որ սարսափի մեջ է պահում քաղաքապետին:

e95554b09a03daa89eb97cf3219be0cd.0

Կադր «Սամուրայ» ֆիլմից, 1967 թ.

Դրանից հետո Ալեն Դելոնը մեկնում է Հոլիվուդ, ուր պայմանագիր է կնքում Metro Goldwyn Mayer ստուդիայի հետ, սակայն դերասանին բաժին հասած ֆիլմերը հաջողություն չեն բերում նրան: Վերադառնալով Դելոնը գլխավոր դեր է խաղում Ժան-Պիեռ Մելվիլի «Սամուրայ» «նուարում» (ըստ Ջոան Մակլեոդի «Ռոնին» վեպի): Այդ աշխատանքը Ալեն Դելոնին վերադարձրեց Եվրոպայի առավել պահանջված դերասանների  շարքը:

0351011d6d00d95f675f4525fc969b33.0

Կադր «Ջրավազան» ֆիլմից, 1969 թ.

1969 թ. Ալեն Դելոնը Ռոմի Շնայդերի հետ խաղաց Ժակ Դերեի աղմուկ հանած «Ջրավազան» դետեկտիվում: Եվս մի գլխավոր դեր այդ կինոնկարում կատարում էր Մորիս Ռոնեն, որ Դելոնի հետ խաղացել էր Կլեմանի «Վառ արևի տակ» ֆիլմում:

8e88b0baf7db023b47c2e4e93ee5edf0.0

Կադր «Զորրո» ֆիլմից, 1975 թ.

Մի քանի գանգստերների ու բանդիտների դերերից հետո Ալեն Դելոնը խաղաց Զորրոյի դերը Դուչչո Տեսսարիի համանուն վեստերնում:

8d8da748cf2d711b62bcb4b1cf9a4dd3.0

Կադր «Թեհրան-43» ֆիլմից, 1980 թ.

1979-ին Ալեն Դելոնը համաձայնություն տվեց մասնակցելու ԽՍՀՄ-ի, Շվեյցարիայի և Ֆրանսիայի նախագծին` ռեժիսորներ Ալեքսանդր Ալովի և Վլադիմիր Նաումովի «Թեհրան-43» պատմական դետեկտիվին: Ալեն Դելոնի հետ ֆիլմում խաղում էին Նատալյա Բելախվոստիկովան, Իգոր Կոստոլևսկին, Արմեն Ջիգարխանյանը և ուրիշ նշանավոր դերասաններ: Կինոնկարը ոսկե մրցանակ ստացավ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում:

fa307c79be14fe862749f181272be9d0.0

Կադր «Մեկ շանս երկուսի համար» ֆիլմից, 1998 թ.

1998 թ.` «Բորսալինո» ֆիլմից 30 տարի անց, Ալեն Դելոնը և Ժան-Պոլ Բելմոնդոն կրկին խաղացին նույն ֆիլմում: Պատրիս Լեկոնտի «Մեկ շանս երկուսի համար» կատակերգական մարտաֆիլմում ֆրանսիական կինոյի լեգենդները  կատարեցին կինոնկարի գլխավոր հերոսուհու (որին մարմնավորում էր Վանեսա Պարադին) հնարավոր հայրերի դերերը:

b063417cc3a12c31a6c2c2b4dcf69043.0

Կադր «Շնորհավոր Նոր տարի, մամաներ» ֆիլմից, 2012 թ.

2012 թ. Ալեն Դելոնը նկարահանվեց ռուսական «Շնորհավոր Նոր տարի, մամաներ» կատակերգությունում: Լեգենդար ֆրանսիացու հետ խաղում էին Պավել Վոլյան և Իրինա Ռոզանովան:

aif.ru


100-ից ավելի ֆիլմեր կմրցեն «ՌեԱնիմանիա» փառատոնի հինգ անվանակարգերում

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնն կմեկնարկի հոկտեմբերի 24-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում,  Սալվադոր Սիմոյի «Բունյուելը կրիաների...

|22 Հոկտեմբեր 2019,23:27