IGP75102007 թ. հոկտեմբերի 25-ին Vanity Fair հանդեսը «Մանուշակագույն անձրև» ֆիլմի երաժշտությունը ճանաչեց բոլոր ժամանակների լավագույն սաունդտրեկ:

Կինոնկարում հնչում է նշանավոր Պրինցի ձայնագրած 9 կոմպոզիցիա, սակայն ամենատպավորիչն ու  հաջողվածը ընդունված է համարել համանուն «Purple Rain»-ը:

Հետագայում  այդ երգը համբավ ձեռք բերեց ոչ միայն որպես սաունդտրեկ, այլև ինքնուրույն հիթ: Պրինցը հաճախ էր այն կատարում իր համերգներում:

Այսօր առաջարկում ենք լսել այն, նաև ուրիշ հաջողված երգեր, որոնք սիրված ու հանրածանոթ են դարձել ֆիլմերի շնորհիվ:

Ֆիլմի շնորհիվ առանձին հիթ դարձավ «A Hard Days Night» երգը, որ որպես սաունդտրեկ է օգտագործվել համանուն «Դժվարին օրվա գիշերը» կինոնկարում:

Ֆիլմը նկարահանվել է 1964 թ.: Սյուժեն բավականին պարզ է ու ոչ սովորական. «Բիթլզը» շտապում է համերգի, բայց ճանապարհին հանդիպում է ամեն տեսակ փորձանքների:

Հազիվ թե այդ ժապավենը հաջողության հասներ, եթե գլխավոր դերերում չլիներ նշանավոր լիվերպուլյան քառյակը:

Այսօր այդ ֆիլմը գրեթե մոռացված է, սակայն երգը շարունակում են լսել ու սիրել: Ժամանակին այն նվաճել է «Գրեմմի» մրցանակ, իսկ այսօր «Բոլոր ժամանակների 500 լավագույն  երգեր» ցուցակում է:

Կինոյի էկրաններից հնչող անմոռանալի հիթ է դարձել նաև Սելին Դիոնի «My heart will go on» երգը:

Այն չպետք լիներ «Տիտանիկ» ֆիլմում. ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պնդում էր, որ ամբողջ ֆիլմը նկարվի առանց երաժշտության ուղեկցության: Սակայն երգը նրան այնքան է դուր է եկել, որ փոխել է պայմանները:

Այն նույնպես սիրված դարձավ ֆիլմից անկախ և առաջին տեղը գրավեց համաշխարհային հիթ-շքերթների մեծ մասում, նաև` ամենից ճանաչված ու ամենից շատ վաճառվող սինգլներից երաժշտության ողջ պատմության ընթացքում:

Ֆիլմերի համար երաժշտություն գրելու առումով առանձնանում է ևս մի նշանավոր երաժիշտ` Էմինեմը:

Նրա «Lose Yourself» կոմպոզիցիան «Օսկար» է ստացել լավագույն կոմպոզիցիայի համար և դարձել 2003 թ. գլխավոր հիթերից մեկը: Ուշագրավ է, որ սա առաջին ռեպ-կոմպոզիցիան էր, որ նման մրցանակ ստացավ:

Այս երգն արագ տարածում գտավ  և հետագայում հաճախ էր հնչում նշանավոր ռեպերի համերգներում:

Լայն ճանաչում է ստացել նաև ոչ այնքան հանրածանոթ Դիկ Դեյլի «Misirlou» երգը: Սրան ճանաչում բերեց «Քրեական ընթերցվածք» ֆիլմը: Այն 60-ական թթ. ի վեր Դեյլի այցեքարտն  էր ու ըստ էության նրա  միակ հիթը: Ժամանակի հետ նրա համբավը մարեց, սակայն Տարանտինոյի ժապավենը վերադարձրեց երբեմնի փառքը:

Մեծ սեր է վայելում «Կայսերական քայլերգ» կոմպոզիցիան, որն օգտագործվել է «Աստղային պատերազմներ» ֆիլմում:

Առաջին անգամ այն հնչել է կինոնկարի 5 տեսարաններում և այն ժամանակներից ի վեր ամենաճանաչվողներից է մեղեդիների աշխարհում: Համաստեղությունների  կայսրության թեման այսօր կարելի է լսել նաև ֆիլհարմոնիայում:

2004 թ. Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլլին» ֆիլմը վերադարձրեց ևս մի մոռացված հիթի համաբավը: Նենսի Սինատրայի «Bang Bang (My Baby Shot Me Downերգը, որ բավական հայտնի էր 60-ականներին, ֆիլմի շնորհիվ «երկրորդ կյանք» ձեռք բերեց:

Վերադարձած փառքի ալիքի վրա երգչուհին անգամ որոշեց վերականգնել իր երաժշտական գործունեությունը:

http://showbizdaily.ru/30498_8-luchshix-saundtrekov-vsex-vremen/