972928812Ամերիկացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Սիլվեստր Ստալլոնեի նկարների ցուցահանդեսը, որ բացվել է այսօր  Պետերբուրգի Ռուսական թանգարանում, աննախադեպ իրարանցում է առաջացրել ցուցադրության հենց առաջին օրը: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել էՌուսական թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Եվգենյա Պետրովան: «Ցուցահանդեսը չտեսնված հետաքրքրություն է առաջացրել: Մենք շատ կուզենայինք, որ նման թվով մարդիկ գային նաև մեր մյուս ցուցահանդեսներին: Գուցե Ստալլոնեի ցուցահանդեսը խթանի հետաքրքրությունը երիտասարդության շրջանում ուրիշ ժամանակակից արվեստի նկատմամբ»,- ասել է նա:

972913756

Չնայած բոլոր ցանկացողների համար ցուցահանդեսը բաց է լինելու միայն վաղը` երկուշաբթի` հոկտեմբերի 28-ին, կիրակի օրն արդեն Ինժեներական ամրոցի բակում մեծ հերթ էր գոյացել, իսկ շենքի նախասրահում ասեղ գցելու տեղ չկար: Պատճառը թերևս այն է, որ դերասանն անձամբ է եկել ցուցահանդեսի բացմանը` խոստովանելով իր սերը պետերբուրգցիների նկատմամբ և մեծարելով Ռուսական թանգարանը:

972934982

«Այստեղ շատ ուժեղ արվեստ է ներկայացված, և այստեղ ցուցադրվելն ինձ համար մեծ ձեռքբերում է»,- ասել է Ստալլոնեն ցուցահանդեսի բացման ժամանակ:

Ընդհանուր առմամբ ցուցահանդեսում ներկայացված է 27 գեղանկարչական աշխատանք և Ստալլոնեի տասից ավելի լուսանկարներ` նկարված իր ավեստանոցում: Վեց նկարը դերասանը նկարել է հատուկ Ռուսական թանգարանի ցուցադրության համար: Ուստի Պետերբուրգի բնակիչները հնարավորություն ունեն առաջինը տեսնելու դրանք:

972933317

Ստալլոնեի ցուցահանդեսի բացման առիթով Ռուսական թանգարանը կազմել է նրա կատալոգը, որը կարելի է ձեռք բերել թանգարանի բոլոր մասնաճյուղերում: Կատալոգում զետեղված են նկարչի ստեղծագործական ուղին, աշխատանքների վերատպությունները, ինչպես նաև Ստալլոնեի լուսանկարները սեփական գործերի ֆոնին տան և արվեստանոցի ինտերյերում:

РИА Новости http://ria.ru/spb/20131027/972933038.html#ixzz2ivoTW4Lb